

Տնական մայոնեզ մանանեխով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն գցում ենք եռացրած ջրի մեջ, 1 րոպե թողնելուց հետո հանում ենք, կոտրում ու լցնում տարայի մեջ։ Անում ենք այնպես, որ դեղնուցն ամբողջական մնա։ Ավելացնում ենք մանանեխը, աղն ու շաքարավազը։
- Ստացված խառնուրդը բլենդերով հարում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։
- Շարունակում ենք հարել՝ ավելացնելով բուսայուղը։ Արդյունքում ստացվում է պինդ զանգված։
- Երբ մայոնեզը հասնում է ցանկալի պնդության, ավելացնում ենք կիտրոնի հյութն ու փորձում ենք ստանալ միասեռ զանգված։ Այնուհետև ավելացնում ենք աղը, պղպեղը, սխտորն ու շարունակում ենք հարել։
- Ստացվում է նրբահամ և պինդ տնական մայոնեզ։
Այն պահպանում ենք սառնարանում ամուր փակած ապակե տարայի մեջ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: