- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20-25 minutes
- Cook Time: 25-30 minutes
Տնական շոռակարկանդակ
Բաղադրիչներ
- Միջուկի համար՝
- կաթնաշոռ - 300 գր
- շաքարավազ - 4 ճ/գդ
- ձվի սպիտակուց - 1 հատ
- սպիտակաձավար - 1 ճ/գդ
- թթվասեր - 0.5 բաժակ+1 ճ/գդ
- Խմորի համար՝
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 3ճ/գդ
- թթվասեր - 1/2 բաժակ
- կարագ - 75 գր
- կաթնաշոռ - 100 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- ալյուր - 2 բաժակ +1/4 բաժակ
- վանիլին - 0.5 թ/գդ
- Վրան քսելու համար՝
- ձվի դեղնուց - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 6:
Պատրաստում ենք միջուկը.
Միջուկի համար մեզ անհրաժեշտ է 300 գր կաթնաշոռ և, որպեսզի այն նուրբ լինի, կարող ենք բլենդերում հարել, կամ ձեռքերով տրորել: Կաթնաշոռի մեջ 4 ճ/գդ շաքարավազ, 1 ճ/գդ սպիտակաձավար, թթվասեր և 1 ձվի սպիտակուց ենք ավելացնում, իսկ ձվի դեղնուցը պահում ենք, որպեսզի քսենք վրան: Ցանկության դեպքում կարող ենք նաև վանիլին ավելացնել:
Բոլոր բաղադրիչները լավ խառնում եք: Եթե միջուկը ջրիկ է, ապա ևս մեկ գդալ սպիտակաձավար ենք ավելացնում:
Այժմ պատրաստում ենք խմորը.
1 ձուն, 3ճ/գդ շաքարավազը և 1/2 բաժակ թթվասերը հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք (մոտ 30 վայրկյան միջին արագության վրա հարում ենք), ավելացնում ենք փափկեցրած կարագն ու 20-30 վայրկյան հարում: Մնացած 100 գր կաթնաշոռը փշրում ենք խմորի մեջ և 30 վայրկյան հարում: Այնուհետև ավելացնում ենք մաղով անցկացրած փխրեցուցիչը, աղն ու վանիլինը և խմոր ենք հունցում: Պետք է փափուկ, ձեռքերին չկպչող խմոր ստանանք, ինչի համար սկզբում ավելացնում ենք 2 բաժակ ալյուրը, իսկ մնացած 1/4 բաժակը, ավելացնում ըստ անհրաժեշտության:
- Այնուհետև սեղանի վրա ալյուր ենք ցանում, խմորից 0.5 սմ հաստությամբ շերտ ենք գրտնակում և շրջաններ կտրում: Լավ կլինի ոչ թե բաժակով կտրել, այլ մի քիչ մեծ ամանով կամ ապակյա տարայով:
- Յուրաքանչյուր շրջանի կեսի վրա 1 լիքը թեյի գդալ միջուկ ենք դնում: Ցանկության դեպքում, կարող ենք եզրը ձևավոր դանակով կտրել, կամ ուղիղ թողնել:
- Շոռակարկանդակը խմորի մյուս կեսով ծածկում ենք: Ամրացնել պետք չի, պարզապես թեթևակի սեղմում ենք: Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում, բուսայուղով պատում, այնուհետև շոռակարկանդակները տեղափոխում տապակի մեջ: Ձվի դեղնուցի հետ 1 թ/գդ ջուր ենք խառնում, այնուհետև վրձնով քսում ենք շառակարկանդակների վրա:
- Տապակը տեղափոխում ենք մինչև 180-200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում ենք այնքան, մինչև շոռակարկանդակները վարդագույն դառնան: Ահա և վերջ:
Այսպիսով, պատրաստի կաթնաշոռային շոռակարկանդակները գեղեցիկ դասավորում ենք մատուցարանի մեջ ու վայելում 1 բաժակ թեյի կամ հյութի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: