- Yield: 2-3 ժամ
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Տնական պանիր
Քայլերի հաջորդականություն
Չափաբաժինները` 1 լ կաթից մոտ 120-150 գր պանիր է ստացվում։
- Կաթը լցնում ենք մեծ կաթսայի մեջ, հասցնում ենք եռման աստիճանի, ավելացնում ենք աղն ու շաքարավազը:
- Կիտրոնները լվանում ենք, չորացնում, հյութը քամում ենք և լցնում կաթի մեջ։
- Կաթը կիտրոնահյութի հետ անընդհատ խառնելով (ցանկալի է փայտե գդալով խառնել) մեկ րոպե եփում ենք։ Կաթսան կրակի վրայից վերցնում ենք և մոտ 20 րոպե փակ կափարիչով հանգիստ թողնում։ Թանձրուկներով զանգված է ստացվում։
- Թանձրուկները ծակծկոտ գդալով վերցնում ենք և լցնում քամիչի վրա։
- Պանրային զանգվածը մի քիչ սեղմում ենք, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա միջից։
- Պանիրը թեթևակի աղ ենք անում, մի քիչ քիմիոն ենք ավելացնում (եթե իհարկե, քիմիոն ավելացնելու եք) և տեղափոխում կերամիկական կամ ապակյա ամանի մեջ։ Տնական պանիրը մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի հասունանա։
Այսպիսով, փափուկ տնական պանիր պատրաստելը շատ հեշտ է։ Այն հարմար է մատուցել մեկ բաժակ քաղցր թեյի հետ։ Կարող ենք որպես բանջարեղենային լցոն օգտագործել, կամ որպես սպիտակուցային հավելում` աղցանների , ջեռեփուկների և թխվածքների մեջ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: