

- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30-40 minutes
Տնական պանիր կաթնաշոռից
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթնաշոռը լցնում ենք կաթսայի մեջ և ավելացնում կաթը:
- Դնում ենք միջին ուժգնության կրակին և կաթնաշոռի գնդիկները տրորելով ու խառնելով եփում այնքան ժամանակ, մինչև շիճուկն առանձնանա (հեղուկը փոքր-ինչ թափանցիկ է դառնում):
- Լցնում ենք քամիչի մեջ և թողնում, որ շիճուկը հոսի:
- Կաթնաշոռային զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում աղը, սոդան, դեղնուցն ու կարագը:
- Դնում ենք գոլորշու վրա ու անընդհատ խառնելով եփում, մինչև զանգվածը հալչի ու դառնա ծորուն:
- Ձևամանը պատում ենք բուսայուղով, այնուհետև զանգվածը լցնում ձևամանի կամ ցանկացած տարայի մեջ:
- 2-3 ժամով տեղափոխում ենք սառնարան, որից հետո էլ կարող ենք կտրել և համտեսել:
Սա տնական պանիր պատրաստելու հիմնական բաղադրատոմսն է, որը կարելի է հարստացնել տարբեր համեմունքներով՝ սխտորով, չամանով, սամիթով և այլն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
hianali e
Շնորհակալություն 🙂