- Yield: 5-6 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Տնական պանիր կանաչիներով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 6-8: Կաթը դնում ենք կրակի վրա և եռացնում ենք, իսկ այդ ընթացքում թթվասերը, ձվերն ու աղը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և խառնում։
- Սոխը մանր կտրատում ենք, ավելացնում ենք չամանը:
- Եթե կաթը եռում է, կրակի տակն իջեցնում ենք և բարակ շիթով լցնում դեղնուցային խառնուրդը` միաժամանակ կաթը գդալով խառնելով։ Խառնուրդը մոտ 5 րոպե եփում ենք թույլ կրակի վրա, որպեսզի շիճուկն առանձնանա։ Այնուհետև խառնուրդը լցնում ենք քամիչի մեջ, որի մեջ 2 տակ թանզիֆ ենք դնում։
- Թողնում ենք շիճուկն ամբողջությամբ առանձնանա, և պանիրը տեղափոխում ենք մեկ այլ ամանի մեջ։ Ցանցավոր կտորով ծածկում ենք և վրան ծանրություն դնում (օրինակ, ջուր)։
- Շիճուկը դեռևս առանձնանալու է, այնպես որ պետք է ամանն այնպես դնենք, որ շիճուկը թափվի մեկ այլ ամանի մեջ։ 1 ժամ հետո, ամբողջովին սառած պանիրը տեղափոխում ենք սառնարանի մեջ։ 4 ժամ հետո կարող ենք վայելել մեր իսկ պատրաստած պանրի համը։
Ի դեպ, այս տեսակ պանիր հարմար է գիշերը պատրաստել, իսկ առավոտյան նախաճաշին վայելել պանրի անմահական համը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: