- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 40 minutes
Տոնական արագ տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- կեֆիր - 250 մլ
- սոդա - 1 թ/գդ
- շաքարավազ - 180 գր
- ալյուր - 200 գր
- կակաո - 3 ճ/գդ
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
- խտացրած կաթ - 0,5 տուփ
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Առաջին ամանի մեջ լցնում ենք կեֆիրն ու սոդան և խառնում: Երկրորդ ամանի մեջ լցնում ենք չոր բաղադրիչները, լավ խառնում և զանգվածը լցնում ենք կեֆիրային խառնուրդի մեջ: Լավ խառնում ենք:
Ձևամանը բուսայուղապատում ենք, փռում ձևաթուղթը և խմորը թխում 200 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե:
- Ահա այսպես:
- Պատրաստում ենք կրեմը: Սառը սերուցքը լավ հարում ենք և ավելացնում խտացրած կաթը: Կրեմը լցնում ենք խմորի վրա և շաքարի փոշի ցանում:
- Ահա և վերջ:
Պատրաստեցինք տոնական արագ տորթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
200 astichanum ev 40-45 rope ???
Es patrastel em, ev 25 rope anc patrast er
Բարև Ձեզ, դա կախված է նաև ջեռոցի հզորությունից: Շատ լավ է 🙂