Տոնական թխվածք «Իսաննա»
Բաղադրիչներ
- ձու - 4 հատ
- կոկոսի քերուկ - 250 գր
- աղ - 1 պտղունց
- շաքարավազ - 300 գր
- վանիլին - 2 գր
- սերուցք (33% յուղ.) - 300 գր
- շոկոլադ կաթնային - 300 գր
- Այսիբգի համար՝
- ձու - 1 հատ
- շաքարի փոշի - 150 գր
- հյութ կիտրոնի - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կոկոսի բիսկվիթը, որի համար ձուն և շաքարավազը ձեռքով հարում ենք այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված:
- Այնուհետև ձվային զանգվածով տարան դնում ենք ջրովի լի կաթսայի մեջ այնպես, որպեսզի չդիպչի ջրին: Խառնելով տաքացնում ենք՝ հասցնելով 60 աստիճանի: Հանում ենք կրակի վրայից ու հարում ենք 8 րոպե, մինչև սառչի:
- Աստիճանաբար ավելացնում ենք կոկոսի քերուկն ու զգուշորեն խառնում ենք:
- Ձևամանը պատում ենք յուղաթղթով, լցնում ենք խմորն ու հավասարեցնում ենք: Թխում ենք 20 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստ լինելը ստուգում ենք փայտիկով:
- Բիսկվիթն արտաքին տեսքով նման է բեզեի, սակայն խմորը շատ փափուկ է: Քանի դեռ բիսկվիթը սառչում է, պատրաստում ենք շոկոլադե գանաշը: Կաթսայի մեջ լցնում ենք սերուցքը, ավելացնում ենք մանրացրած շոկոլադը:
- Դնում ենք կրակի վրա ու անընդհատ խառնելով հալեցնում ենք առանց եռման աստիճանի հասցնելու: Երբ արդեն շոկոլադը լուծվում է սերուցքի մեջ, հանում ենք կրակի վրայից, ծածկում ենք կափարիչով կամ սննդային պոլիէթիլենային թաղանթով ու թողնում ենք, որ սառչի:
Կոկոսով բիսկվիթը բաժանում ենք երեք մասի, որոնցից յուրաքանչյուրը պատում ենք գանաշով և խոհարարական մածկաթիակի (шпатель) օգնությամբ հավասարեցնում ենք:
- Այժմ պատրաստում ենք այսինգը բիսկվիթը զարդարելու համար: Պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Թղթի վրա նկարում ենք ձյան փաթիլները, ապա զգուշորեն հանում ու զարդարում ենք տորթը:
- Թխվածքը պատրաստ է:
Ամանորյա սեղանների ու հյուրասիրության հիանալի տարբերակ, որը շատ դուր կգա ձեր հյուրերին: Անպայման փորձեք:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: