Տոնական ուտեստ հավով ու խնձորով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Հավը զգուշությամբ լվանում ու լավ մաքրում ենք:
- Համեմունքները խառնում ենք (0.5 թ/գ օրեգանո. ուրց, 1 թ/գ աղ, աղացած պղպեղ): Հավը ներսից ու դրսից պատում ենք համեմունքների և քացախի ու բուսայուղի խառնուրդով: Մեկ գիշեր պահում ենք սառնարանում, որպեսզի մարինացվի:
- Խնձորները բաժանում ենք 4 մասի:
- Մի քանի կտոր խնձոր ենք դնում հավի մեջ:
- Մնացած խնձորները լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք համեմունքներն (մեկ պտղունց աղ, օրեգանո, ուրց, դարչին) ու խառնում ենք:
- Անհրաժեշտության դեպքում հավի ոտքերն ամրացնում ենք, դնում ենք խնձորով լի ձևամանի մեջ: Եփում ենք 15 րոպե 220 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Առանձին տարայի մեջ խառնում ենք նարնջի հյութը, բուսայուղը, սոյայի սոուսն ու կոնյակը: 15 րոպե անց սիլիկոնե վրձնի օգնությամբ հավը պատում ենք մեր պատրաստած զանգվածով: Այնուհետև ջերմաստիճանը նվազեցնում ենք` հասցնելով 180 աստիճանի ու շարունակում ենք եփել ևս 70-90 րոպե:
- 15-20 րոպեն մեկ հավը պատում ենք նարնջի սոուսով և ձևամանի հատակին առաջացած յուղով: Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ 10 րոպե հանգստանա, ապա մատուցում ենք:
Հավով ու խնձորով այս համեղ ուտեստն իսկական զարդ կլինի տոնական սեղանների համար:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez,isk lconac bad patrastelu hamar inch karajarkeq?mersi naxoroq