- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 15-15 minutes
Տորթ ՛՛Գերան՛՛
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 150 գր
- խտացրած կաթ - 1 տուփ
- ձու - 3+3
- կարագ - 100 գր
- կակաո - 20 գր+30 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- վանիլին - 0,5 թ/գդ +0,5 թ/գդ
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 10 գր
- ջուր - 100 մլ
- ռոմ - 1 ճ/գդ
- Կարամելային կրեմի և ջնարակի համար՝
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 250 գր +100 գր (կաթնային)
- շաքարավազ - 150 գր+30 գր+150 գր+100 գր
- ռոմ - 1 ճ/գդ
- ջուր - 200 մլ+50 մլ
- շոկոլադ սև - 200 գր+50 գր+50 գր (դառը)
- ժելատին - 5 գր+5 գր+10 գր
- ջեմ - 300 գր
Քայլերի հաջորդականություն
- Կարագը հալեցնում ենք մինչև թթվասերի թանձրության դառնալը։
Հարում ենք ձուն, ավելացնում ալյուրը, խտացրած կաթը, կարագը, 20 գր կակաոն, փխրեցուցիչը և 1 գր վանիլինը: Խառնում ենք մինչև զանգվածի միատարր դառնալը 36x20սմ չափի ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում և մարգարինով պատում, լցնում խմորը և թխում նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10-15 րոպե։
Քանի որ թխվածքը պետք է ունենա գերանի տեսք, ուստի մեզ անհրաժեշտ է նեղ երկար ուղղանկյուն ձևաման: Այդ պատճառով բիսկվիթը պետք է կտրենք այնպես, որ արդյունքում ստանացվի 2 ուղղանկյուն, որից մեկը պետք է փռվի ձևամանի հատակին և պատերին, իսկ մյուսով հնարավոր լինի ծածկել ձևամանը (այսինքն լինի ձևամանի հատակի չափով):
Պատրաստում ենք օշարակ բիսկվիթը խոնավեցնելու համար: Խառնում ենք օշարակի համար նախատեսված բաղադրիչները, ապա ցոլում այն բիսկվիթի շերտերի վրա։
Բիսկվիթի դետալները շարում ենք ձևամանի մեջ, որպեսզի «գերան» պատրաստենք։
Պատրաստում ենք կարամելային կրեմը։ 5 գր ժելատինը 50 մլ սերուցքի մեջ թրջում ենք և թողնում ուռչի։ 200 մլ սերուցքը մինչև 180 աստիճան տաքացնում ենք։ 3 հատ դեղնուցը 30 գր շաքարավազի հետ տրորում ենք, ավելացնում ենք 1 գր վանիլինը։ Տաք սերուցքն աստիճանաբար ավելացնում ենք դեղնուցների մեջ, խառնուրդը դնում ենք գոլորշու վրա և անընդհատ խառնում ենք մինչև թանձրանա։ Ավելացնում ենք ուռած ժելատինը, խառնում ենք, այնուհետև զանգվածը կրակի վրայից վերցնում ենք և սառեցնում։ Սառելուց հետո զանգվածը հարիչով հարում ենք և լցնում բիսկվիթով ձևամանի մեջ։ Ձևամանը սննդային փաթեթով ծածկում ենք և դնում սառնարանը։
- Վերցնում ենք ջեմը, եթե ջեմ չունենք կարող ենք ինքներս պատրաստել`300 գր որևիցե հատապտուղ ենք վերցնում, բլենդերով մանրացնում ենք և 150 գր շաքարավազի հետ թույլ կրակի վրա եփում ենք (մոտ 10 րոպե) մինչև ջեմ ստանանք։ 5 գր ժելատինը լցնում ենք 3 ճ/գդ ջրի մեջ և թողնում ենք ուռչի։ Ժելատինը լցնում ենք ջեմի մեջ, խառնում ենք, սառեցնում և դնում ձևամանի մեջ (երկրորդ շերտ)։
- Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը։ 200 գր շոկոլադը մանրացնում ենք։ 200 մլ ջուրը մինչև 80 աստիճան տաքացնում ենք և լցնում շոկոլադի մեջ, խառնում ենք մինչև համասեռ սոսնձանման զանգված ստանանք։ Խառնուրդը 1 ժամ թողնում ենք հանգստանա, այնուհետր հարիչով 1-2 րոպե թեթևակի հարում ենք և դնում ձևամանի մեջ։
- Վրան ենք դնում բիսկվիթի շերտը։
- Հայելանման ջնարակ։ 10 գր ժելատինը լցնում ենք 50 մլ ջրի մեջ և թողնում ենք ուռչի։ 100 մլ սերուցքը 100 գր շաքարավազի և 30 գր կակաոյի հետ տաքացնում ենք, ավելացնում ենք 50 գր շոկոլադն ու ժելատինը, այնուհետև խառնում ենք և սառեցնում։ Պատրաստած «գերանը» դնում ենք ցանցի վրա և վրան ջնարակ ենք լցնում։
Տորթը տեղափոխում ենք մատուցարանի վրա, ձևավորում ենք և մի քանի ժամ սառնարանում ենք թողնում։
- Ահա և վերջ:
Անխոս, տորթ «Գերան» պատրաստելը ունի մի շարք նրբություններ, բայց համաձայնվեք որ արժե չարչարվել այս հրաշքի համար 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: