- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20-25 minutes
Տորթ ՛՛Ընձուղտ՛՛
Բաղադրիչներ
- կաթ - 3/4 բաժակ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 3/4 բաժակ
- թխվածքաբլիթ - 300 գր
- կարագ - 70-100 գր
- մարշմելլոու - 100 գր (20-30 հատ)
- շոկոլադ սև - 300 գր
- ձու - 2 հատ (հարած)
- վանիլին - 0,5 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները բլենդերի մեջ մանրացնում ենք, ավելացնում ենք հալեցրած կարագը և խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։
- 21 սմ տրամագծով բացվող ձևամանը առատորեն կարագով պատում ենք և խմորը լցնում ենք ձևամանի մեջ. թեթևակի խմորը դեպի վերև ենք բարձրացնում` կողքեր ձևավորելով։ Խմորը սեղմում ենք։ Այնուհետև խմորով ձևամանը տեղափոխում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 10 րոպե թխում ենք` կախված ջեռոցից։ Շերտը պետք է լավ կարմրի։
- Կաթնային կամ սև շոկոլադը մանրացնում ենք։
- Սերուցքն ու կաթը լցնում ենք կաթսայի մեջ, անընդհատ խառնելով, միջին ուժեղության կրակի վրա տաքացնում ենք։ Չենք եռացնում։ Սերուցքով կաթսան կրակից վերցնում ենք և ավելացնում մանրացրած շոկոլադը։
- Խառնում ենք մինչև շոկոլադը լուծվի, այնուհետև ավելացնում ենք վանիլինը։ Ձվերը հարում ենք և աստիճանաբար ավելացնում շոկոլադային զանգվածի մեջ։ Արագորեն խառնում ենք և հարիչով թեթևակի հարում ենք մինչև համասեռ դառնա։
Շոկոլադային միջուկը լցնում ենք շերտի վրա և 15-20 րոպեով տեղափոխում ենք ջեռոցի մեջ, կամ այնքան ենք թողնում, մինչև միջուկը պնդանա։ Պատրաստի և դեռևս տաք շերտի վրա ենք լցնում 2 մասի կիսած մարշմելլոուները։
- Ջեռոցի վերևամասը միացնում ենք և 1-2 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում ենք։
- Պետք է հետևենք, որ մարշմելոուները թեթևակի կարմրեն, ոչ ավելի։
- Բարի ախորժակ:
Ահա այսպիսի գեղեցիկ տորթ ենք ստանում, կարող ենք այն համտեսել,թե տաք և թե սառը վիճակում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
inch astijani tak petq thxi shokoladi massan?
Լիանա ջան, շոկոլադային միջուկը լցնում ենք շերտի վրա և 15-20 րոպեով տեղափոխում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ 🙂