- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 40-45 minutes
- Cook Time: 15 minutes
Տորթ-աղանդեր շոկոլադե-բանանային մուսսով
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 170 գր
- ձու - 5 հատ
- կաթնաշոռ - 200 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 մլ
- բանան - 3 հատ
- եղեգնաշաքար - 50 գր
- կարագ - 20 գր
- ժելատին - 9 գր
- հյութ կիտրոնի - 0.5 հատ
Քայլերի հաջորդականություն
- Բանանները շրջաններով կտրատում եք:
- Կարագը թավայի մեջ տաքացնում ենք և ավելացնում ենք շաքարավազը (կարող ենք սպիտակ շաքարավազով փոխարինել):
- Երբ շաքարավազը կարամելացվում է, ավելացնում ենք կես կիտրոնից ստացված հյութը: Եթե շաքարավազը գնդիկների է վերածվում, ապա մի քիչ ջուր ենք ավելացնում:
- Ավելացնում ենք բանաններն ու 2 րոպե այդպես թողնում: Բանանները պետք է ոչ թե տապակվեն, այլ կարամելացվեն:
- Բանանները հանում ենք, օշարակը քամում և 3 գր ժելատինը լցնում օշարակի մեջ:
- Կաթնաշոռային զանգվածը խառնում ենք բանանների և ժելատինով օշարակի հետ:
- Այժմ վերցնում ենք 18 սմ տրամագծով բացվող ձևամանը, հատակին յուղաթուղթ ենք դնում և ձևամանը փակում: Յուղաթուղթը դնում ենք, որպեսզի թխվածքը հանելուց հարմար լինի:
- Ձևամանի կողքերին ամուր պոլիէթիլենային թաղանթ ենք դնում:
- Կաթնաշոռով և բանանով զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և 2 ժամով տեղափոխում սառնարանը:
- Այժմ պատրաստում ենք շոկոլադե մուսսը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և մի քիչ սառեցնում: 6 գր ժելատինը 2 ճ/գդ սառը ջրում թրջում ենք: Ձվի դեղնուցները սպիտակուցներից առանձնացնում ենք:
- Սերուցքը թեթևակի տաքացնում ենք, ժելատինը լցնում սերուցքի մեջ և խառնում, որպեսզի ժելատինը լուծվի:
- Շոկոլադը խառնում ենք սերուցքի և դեղնուցների հետ:
- Սպիտակուցները հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք: Այնուհետև զգուշորեն լցնում ենք շոկոլադե-սերուցքային զանգվածի մեջ և լավ խառնում ենք: Այնուհետև ստացված զանգվածը լցնում ենք կաթնաշոռաբանանային զանվածի վրա և 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարանը:
- Ահա և վերջ:
Ի դեպ, եթե բացվող ձևաման չկա, ապա կարող եք վերցնել սովորական ձևաման և ծածկել պոլիէթիլենային թաղանթով: Բայց այս դեպքում պետք է սկզբում լցնել շոկոլադե շերտը, այնուհետև կաթնաշոռաբանանային շերտը, որից հետո շրջել և թաղանթը հանել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: