- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ «Անտառի խրճիթ»
Բաղադրիչներ
- կարագ - 200գր
- ալյուր - 330գր
- վանիլին - 2գր
- աղ - մեկ պտղունց
- թթվասեր - 700գր
- բալ - 600գր(առանց կորիզ)
- շաքարավազ - 200գր
- փխրեցուցիչ - 1թ/գդ
- շոկոլադ սև - 1թ/գդ(քերած)
Քայլերի հաջորդականություն
- Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, աղը, վանիլինը, փխրեցուցիչը, սառեցրած կարագը ու ձեռքերով տրորելով վերածում զանգվածը փշրանքի: Ավելացնում ենք 200գր թթվասերը և հունցում փափուկ խմոր:
- Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանով ու տեղափոխում սառնարան 30-40
րոպեով:
- Դնում ենք բալը քամիչի մեջ, որպեսզի քամվի(շատ կարևոր է, որ բալը լինի չոր, առանց հյութի):
Հանում ենք խմորը սառնարանից, բաժանում մի քանի գնդի, գրտնակով բացում ենք
յուրաքանչյուր գունդը և կտրատում երկար շերտերով:
- Ապա դնում ենք քամված բալը յուրաքանչյուր շերտի երկայնքով և ամրացնում խմորի
ծայրերը:
- Ձողիկները դնում ենք տապակի վրա միացնամ ծայրով վերև և թխում ջեռոցում 25-30
րոպե 180 աստիճանում:
- Պատրաստի ձողիկները հանում ենք ջեռոցից և թողնում, որ սառչի:
- Կրեմի համար հարում ենք 500գր թթվասերն ու շաքարավազը:
- Շարում ենք ձողիկները շարքով, իրար վրա:
Առաջին շարքում դնում ենք 5 ձողիկ և վրան քսում պատրաստի կրեմը, ապա վրան
շարում ենք ևս 4 ձողիկ և կրկին պատում կրեմով ու այդպես շարունակ մինչև ձողիկները վերջանան:
- Ապա մնացած կրեմով ամբողջությամբ պատում ենք տորթը ու վրան շաղ տալիս քերած շոկոլադը: Պատրաստի թխվածքը թողնում ենք 4-5 ժամ, որպեսզի կրեմը ներծծվի և կարելի է մատուցել:
Ի դեպ, տորթ “Անտառի խրճիթ”-ում բալի փոխարեն կարելի է դնել ցանկացած այլ հատապտուղ կամ միրգ, իսկ վրան քերած շոկոլադի փոխարեն կարելի է շաղ տալ կոկոսի քերուկ 😉
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
KNEREQ ANTARI XRCITI MEJ CHU XI CHI GNUM
Ոչ բոլոր թծվածքների պատրաստման մեջ է օգտագործվում ձու: Այս բաղադրատոմսով պատրաստված տորթի խմորը ստացվում է շատ նուրբ, փխրուն և ոչ առաձգական: Փորձեք պատրաստել և, համոզված եմ, չեք փոշմանի 🙂
knereq isk yst trvac baxadrutyan qani dzoxik e linum ev kremy bavkanacnume??
Խմորը հաշվարկված է 15 “գերաններ” ստանալու համար: Առաջին հարկում դրվում է 5 ձողիկ, այնուհետև, յուրաքանչյուր հաջորդ հարկի համար տեղադրում ենք 1-ով քիչ ձողիկ, մինչև որ հասնենք գագաթին:
Եթե դժվարանում եք ճիշտ չափի բացել խմորը, ապա կարող եք մինչև բացելը բաժանել 15 միանման գնդերի (ասենք, սկզբից 3 մեծ գունդ ստանալ, հետո յուրաքանչյուրը 5 գնդի բաժանել, կստանաք 15 գունդ), և հետո հերթով երկարությամբ բացել յուրաքանչյուր գունդը:
Եթե տորթի երկարությունը ցանկանաք մեծացնել, կարող եք պատրաստել 1.5 չափաբաժին խմոր:
Կրեմը լիովին բավարարում է, երբեմն՝ ավելանում, եթե թթվասերը բավականաչափ պինդ չէ:
Հուսով ենք, Ձեզ մոտ շատ լավ կստացվի խրճիթը 🙂
Ցանկության դեպքում կարող եք ֆորումում կիսվել արդյունքներով:
indz dup ekav antapi xptsit topt
🙂
inz dur ekav
Gexecik e tesqov,ankrkneli e hamov….
Шат ачели е ев тесков евв амов.
Ուրախ ենք, որ հավանել եք այս բաղադրատոմսը 🙂
nuyn txavcq@ txel em,bayc margi poxaren paxlavayi mijukov u paxlavayi xmor ov,shat hamov u hetaqrqira stacvum
Շատ հետաքրքիր տարբերակ է, կեցեք 🙂
Isk baci ttvaserov kremic urish hnaravor che?
Կարող եք պատրաստել սերուցքային կրեմ 🙂
Իսկ բալի փոխարեն այլ մթերքով կստացվի՞ (օրինակ…. խուրմայով):
Հարգելի Մարիամ, այս թխվածքի մեջ նախընտրելի է օգտագործել թթու մրգեր, սակայն, եթե Ձեզ դուր կգա խուրմայով, ապա կարող եք փորձել 🙂
Շնորհակալություն։ Անպայման կփորձեմ։
Isk imchi hamar enq xmor@ dnum sarnaranum
Հարգելի մասնակից, խմորը դնում ենք սառնարանում, որպեսզի այն սառչի ու հեշտ կտրվի 🙂
Es porceci shat hamex er
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂
Shnorhakalutyun
kaseq inchice baxkacac pxrecucichn
Քնարիկ ջան, փխրեցուցիչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝
http://www.cooks.am/ingredients/%D6%83%D5%AD%D6%80%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9/
Bay yes ayd krem@ porceci chstacvec stacvac zangvac@ chpndacav
Քնարիկ ջան, կրեմը չպետք է շատ պինդ լինի, ”Անտառի խրճիթի” համար համեմատաբար ջրիկ կրեմ է անհրաժեշտ 🙂
Barev dzez.isk bali poxaren loxum karox em dnel?
Բարև Ձեզ, ըստ ցանկության, կարող եք նաև լոխում ավելացնել 🙂
Xndrum em aseq kreme naxoroq petq e ttvasere harel,aynuhetev shaqaravaze qich-qich avelacnel?
Կրեմի համար թթվասերն ու շաքարավազը հարում ենք միասին 🙂
Es porceci shat hamex er stacvel .shnorhakalutyun baxadratomsi hamar
Սիրելի Անի, շնորհակալ ենք Ձեզ մեզ հետևելու համար: 🙂
Xndrumem kasek slivkaiov kstacvi lav krem.Ankexc vaxenumem smetanov krem patrastem indz tvuma chi stacvi .
Սիրելի Վարդուհի, կարող եք թթվասերային կրեմի փոխարեն պատրաստել սերուցքով, եփովի կամ խտացրած կաթով կրեմներ։ ։)
Isk knereq inchi hamar e krem@ jrik stacvum?inch ttvaser kareli e ogragorcel vor pind lini ?
Knereq mi harc dzez..isk vonc anenq vor ttvaserov krem@ chjrikana?
Սիրելի Լիլիթ, որպեսզի թթվասերով կրեմը պինդ ստացվի, պետք է կրեմային զանգվածին ավելացնել 2թ/գ կիտրոնի հյութ։ ։)
Shnorhakalutyun shat
.isk knereq kitroni hyuti tex@ karanq kitroni ax avelacnenq?
Սիրելի Լիլիթ, ցանկալի է կիտրոնի հյութ։ Հակառակ դեպքում վստահ չենք կարող ասել, թե ինչպիսի զանգված կստացվի։ ։)
Shnorhakalutyun shat
Es pordzel em idep uzum em asel vor sat sat hamex er stacvel ev sat gexecik
700գ. թթվասեր??! Շա՞տ չի❤️
Բարև ձեզ իսկ կաչողենք խմորի մեջ թթվասեիի փոխարեն մածուն ավելացննեք