- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ «Արքայազն»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- շաքարավազ - 180 գր
- ձու - 1 հատ
- կեֆիր - 1 բաժակ
- սոդա - 10 գր
- կակաոյի փոշի - 1 ճ/գ
- ալյուր - 1 բաժակ
- Կրեմի համար՝
- կարագ - 300 գր
- ձու - 2 հատ
- ձվի դեղնուց - 3 հատ
- վանիլային շաքար - 1 թ/գ
- շաքարավազ - 180 գր
- Գլազուրի համար՝
- խտացրած կաթ եփված - 200 գր
- կակաոյի փոշի - 1 ճ/գ
- շաքարավազ - 6 ճ/գ
- ջուր - 50 մլ
- կարագ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձուն ու շաքարավազը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք 1 թ/գ տաք ջուր և խառնում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք կեֆիրն ու խառնում ենք։
- Ավելացնում ենք սոդան ու կակաոյի փոշին և թեթևակի խառնում ենք։
- Կակաոյից հետո ավելացնում ենք ալյուրն ու խառնում ենք։
- Ձևամանը պատում ենք յուղաթղթով, լցնում ենք խմորն ու 40 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Ջեռոցի դուռը չի թույլատրվում բացել առաջին 25 րոպեների ընթացքում, այլապես խմորը չի բարձրանա։
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչի, ապա բաժանում ենք երկու մասի։
- Կրեմը պատրաստում ենք այս եղանակով։
- Պատրաստում ենք խտացրած կաթով ջնարակը հետևյալ բաղադրատոմսով։
- Թողնում ենք, որ գլազուրը սառչի, ապա զարդարում ենք շաքարի փոշիով։
Տորթ Արքայազն կարող եք պատրաստել ինչպես տոնական, այնպես էլ սովորական օրերին ու վայելել ձեր նախընտրած ըմպելիքների հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk kefiri poxaren ttvaser kareli e???
Սիրելի Անահիտ, կարող եք պատրաստել նաև թթվասերով: 🙂