- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 50-60 minutes
Տորթ բալի կրեմով և չիզքեյքի շերտով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 160 գր
- շաքարավազ - 200 գր
- ձու - 4 հատ
- ալյուր - 500 գր
- փխրեցուցիչ - 1,5 թ/գդ
- աղ - 1/2 թ/գդ
- վանիլին - 1 թ/գդ
- կաթ - 200 մլ
- Չիզքեյքի համար՝
- պանիր մասկարպոնե - 600 գր
- ձու - 3 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- շաքարի փոշի - 150 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- Եփովի կրեմի համար՝
- բալ - 250 գր
- շաքարավազ - 150 գր
- ձվի դեղնուց - 4 հատ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 2 ճ/գդ
- Իտալական սերուցքային կրեմի համար՝
- ձվի սպիտակուց - 4 հատ
- շաքարավազ - 190 գր
- ջուր - 60 մլ
- կարագ - 540 գր(սենյակային ջերմաստիճանի)
Քայլերի հաջորդականություն
Բաղադրիչները նախատեսված են 28 սմ տրամագծով (քաշը` 3,5-3,7 կգ) ձևամանի հաշվարկով։
- Պատրաստում ենք բիսկվիթը։ Կարագը շաքարավազի հետ հարում ենք մինչև կրեմանման զանգված ստանանք։ Ձուն հատ առ հատ ավելացնում ենք` յուրաքանչյուրից հետո լավ խառնելով։ Ալյուրը, աղն ու փխրեցուցիչը մաղում ենք և ավելացնում զանգվածին։ Վանիլինը խառնում ենք կաթի հետ և նույնպես ավելացնում զանգվածին։ Խառնում ենք այնքան մինչև համասեռ զանգված ստանանք։ Ավելացնում ենք մնացած ալյուրը, խառնում ենք։
- Խմորը դնում ենք ձևամանի մեջ և տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թխում ենք մոտ 40 րոպե (փայտիկով փորձում ենք, եթե փայտիկը բիսկվիթի միջից չոր է դուրս գալիս, ուրեմն այն պատրաստ է)։ Բիսկվիթը ձևամանից հանում ենք և սառեցնում։
- Պատրաստում ենք չիզքեյքը։ Մասկարպոնեն շաքարի փոշու հետ խառնիչով հարում ենք`մինչև միասեռ հարթ զանգված ստանանք։ Աստիճանաբար ավելացնում ենք սերուցքը, ձուն և վանիլինը։ Աշխատում ենք զանգվածը շատ չհարենք, որպեսզի չիզքեյքը թխվելուց չճաքի։
- Հանվող ձևամանը փայլաթիթեղով պատում ենք (դա անում ենք ապահովության համար, քանզի հանվող ձևամանի մասերը ոչ միշտ են կիպ կպնում իրար, խմորը կարող է դուրս ծորալ)։
Մասկարպոնեով զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ (յուղով պատելու անհրաժեշտություն չկա)։ Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, ձևամանի տակը եռման ջրով լի կաթսա ենք դնում։ Թխում ենք 50-60 րոպե։ Որպեսզի հասկանանք տորթը պատրաստ է, թե ոչ, գդալով ձևամանի կողքին հարվածում ենք. պատրաստի չիզքեյքի մեջտեղի հատվածը պետք է թեթևակի թրթռա։ Չիզքեյքով ձևամանը ջեռոցից հանում ենք և սառեցնում ենք մինչև սենյակային ջերմաստիճանի դառնա։ Այնուհետև, առնվազն 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի այն վերջնականապես սառչի։ - Պատրաստում ենք եփովի կրեմը։ Եթե բալը սառեցված է, սենյակային ջերմաստիճանի ենք հասցնում, իսկ հալելու ընթացքում գոյացած ջուրը չենք թափում։ Բալը` ջրով հանդերձ, լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարավազը և դնում ենք կրակի վրա։ Հասցնում ենք եռման աստիճանի և ևս 2 րոպե եփում ենք։ Կրակի վրայից վերցնում ենք։ Բալը բլենդերով մանրացնում ենք, այնուհետև քամիչով անցկացնում։ Հետ ենք լցնում կաթսայի մեջ։
- Օսլան 100 մլ ջրի մեջ լուծում ենք։ Ավելացնում ենք դեղնուցները, խառնում ենք և մաղում։
- Օսլայով զանգվածը ավելացնում ենք բալով զանգվածին `ընթացքում անընդհատ խառնում ենք։ Դնում ենք թույլ կրակի վրա և անընդհատ խառնում ենք (գդալով կամ խառնիչով) մինչև թանձրանա` մոտ 5-7 րոպե։ Կրեմը լցնում ենք լայն ամանի մեջ, մակերեսը փաթեթով կամ սննդային թաղանթով ծածկում ենք, որպեսզի սառելուց հետո կեղև չառաջանա։ Ամբողջությամբ սառեցնում ենք։
Պատրաստում ենք սերուցքային կրեմը։ 100 գր շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ։ Մնացած շաքարավազը սպիտակուցների հետ խառնում ենք և հարիչով հարում` մինչև թեթև փրփուր առաջանա։ - Շաքարավազով և ջրով կաթսան դնում ենք միջին ուժեղության կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի` մինչև ջերմաստիճանը 116-118 աստիճանի հասնի (չափելու համար կարամելի ջերմաչափ է հարկավոր)։ Եթե ջերմաչափ չկա, օշարակը սառը ջրով լի բաժակի մեջ ենք կաթեցնում, եթե կաթիլը սառելուց հետո փափուկ գնդիկ է դառնում, ուրեմն օշարակը պատրաստ է։ Բայց , իհարկե, ջերմաչափով ավելի ճշգրիտ է։
- Օշարակը կրակի վրայից վերցնում ենք։ Սպիտակուցները շարունակում ենք հարել և այդ ընթացքում բարակ շիթով ավելացնում ենք տաք օշարակը։ Հարում ենք ` մինչև պինդ փրփուր ստանանք։ Զանգվածը հարում ենք մինչև սենյակային ջերմաստիճանի հասնի, այնուհետև ավելացնում ենք ոչ մեծ խորանարդներով կտրատած կարագը (ամեն անգամ 2-3 կտոր կարագ ենք լցնում, յուրաքանչյուրից հետո լավ խառնում ենք և մի քիչ դադար ենք տալիս)։ Արդյունքում, համասեռ, հարթ և փայլուն կրեմ պետք է ստանանք։
- Կրեմը լավ կլինի տորթը ձևավորելուց անմիջապես առաջ պատրաստել, ոչ թե նախապես։
Բիսկվիթը 2 շերտի ենք բաժանում։ Բիսկվիթի մի շերտը դնում ենք ամանի վրա` պատում ենք բալի կրեմի կեսով։ Այնուհետև դնում ենք չիզքեյքի շերտը։ Գործը հեշտացնելու համար, չիզքեյքի ձևամանը կողքերից բացում ենք։ Չիզքեյքը կլոր տակդիրի վրա է մնում, որպեսզի հեշտ լինի կարող ենք կրեմով պատել ոչ թե բիսկվիթը, այլ չիզքեյքը, այնուհետև բիսկվիթը ամանով հանդերձ շրջում ենք չիզքեյքի վրա, որից հետո արագորեն չիզքեյքը շրջում ենք այնպես, որ չիզքեյքի տակդիրը դեպի վերև լինի։ Դրանից հետո կարող ենք չիզքեյքի տակդիրը զգուշորեն հանել։
Չիզքեյքի վրա ենք քսում մնացած բալի կրեմը և ծածկում ենք բիսկվիթի երկրորդ շերտով։ Արդյունքում ստանում ենք. բիսկվիթ-բալի կրեմ-չիզքեյք-բալի կրեմ-բիսկվիթ։ - Տորթի վերևամասն ու կողքերը սերուցքային կրեմով պատում ենք։ Մնացած կրեմը լցնում ենք ձևավոր գլխադիրով հրուշակեղենային պարկի մեջ և սկսում ենք տորթը ձևավորել ։ Կարող ենք կրեմի մի մասը կարմիր գունանյութով ներկել։ Տորթի կողքերը կարող ենք վաֆլու փշրանքով, քերած շոկոլադով կամ մանրացված ընկույզով ձևավորել։ Վրան կարող ենք աղացած պիստակ լցնել կամ պատել բալի կրեմի մնացորդով։
Պատրաստի տորթը 2-3 ժամ թողնում ենք սառնարանում, այնուհետև մատուցում ենք։
Շատ համեղ տորթ, որը հարմար է մատուցել մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: