- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 30-40 minutes
Տորթ բանանով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- բանան - 1 հատ
- շաքարավազ - 125 գր
- բուսայուղ - 100 մլ
- ձու - 2 հատ
- ալյուր - 100 գր
- սոդա - 0.5 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- Կարամելային մուսսի համար՝
- պուդինգ - 650 գր (կարամելային)
- ժելատին - 17,5 գր
- բանան - 3 հատ
- եղեգնաշաքար - 150 գր
- ջուր - 3 ճ/գդ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 100 գր (դառը)
- ժելատին - 15 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- շաքարավազ - 3 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը մինչև 170 աստիճան տաքացնում ենք և 25 x 25 չափի ձևամանում յուղաթուղթ դնում:
Մեկ հատ մեծ բանան ենք վերցնում և խյուսի վերածում. պետք է 150 գր խյուս ստանանք: Բանանով խյուսը, 125 գր շաքարավազը, բուսայուղն ու ձվերը խառնում ենք իրար և այնքան հարում մինչև համասեռ զանգված ստանանք:
- Ալյուրը աղի և սոդայի հետ մաղով անցկացնում ենք, ավելացնում ձվով զանգվածին և այնքան ենք հարում մինչև համասեռ զանգված ստանանք:
- Խմորը ձևամանի մեջ ենք լցնում և 15 րոպե թխում. փայտիկով փորձում ենք, եթե այն խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն բիսկվիթը պատրաստ է: Թողնում ենք բիսկվիթը սառչի, այնուհետև եզրերը հավաարեցնում ենք: Բացվող ձևամանի կողքերին փայլաթիթեղ ենք ամրացնում և բիսկվիթը դնում ձևամանի մեջ:
- Պատրաստում ենք կարամելային մուսսը: Կարամելային պուդինգը լցնում ենք ամանի մեջ և տաքացնում, մինչև սենյակային ջերմաստիճանի դառնա: Պուդինգը հարելու ընթացքում բարակ շիթով ավելացնում ենք 17,5 գր ժելատինն ու որոշ ժամանակ հարում, որպեսզի ժելատինը հավասարապես խառնվի կարամելային զանգվածին: Կարամելային մուսսը լցնում ենք շերտի վրա, ծածկում ենք և դնում սառնարանը, որպեսզի մուսսը պնդանա:
- Կարամելացնելու համար 3 հատ բանան են վերցնում և շրջաններով կտրատում: Շագանակագույն շաքարավազը լցնում նք տապակի մեջ, այնուհետև 3 թ/գդ ջուր ավելացնում:
Խառնուրդը տաքացնում ենք, որպեսզի շաքարավազը լուծվի, այնուհետև ավելացնում ենք բանաններն ու ուժեղ կրակին, անընդհատ խառնելով տաքացնում, մինչև օշարակը թանձրանա և կարամելային երանգ ստանա: Կրակից վերցնում ենք և թողնում սառչի:
- Բանանը դնում ենք կարամելային շերտի վրա:
- Շոկոլադն անցկացնում ենք մանր քերիչով, սերուցքը 3 ճ/գդ շաքարավազի հետ հարում ենք մինչև կայուն փրփուր ստանանք: 15 գր ժելատինին ավելացնում ենք 2 ճ/գդ սերուցք և լավ խառնում: Ժելատինը լցնում ենք սերուցքի մեջ, զգուշորեն խառնում, այնուհետև ավելացնում ենք շոկոլադե քերուկը և կրկին զգուշորեն խառնում:
- Սերուցքը լցնում ենք բանանների վրա, ծածկում ենք տորթը և գիշերը թողնում սառնարանում:
- Մատուցելուց առաջ, տորթը ձևամանից հանում ենք, կտրատում, ըստ ճաշակի ձևավորում և մատուցում:
Այսպիսով, պատրաստեցինք շատ համեղ տորթ բանանով և շոկոլադե – սերուցքային շերտով, որն այնքան համեղ է, որ գայթակղությանը դժվար է դիմակայել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: