- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ Բաունտի
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 250 գր
- շաքարավազ - 200 գր
- ալյուր - 200 գր
- փխրեցուցիչ - 2-2,5 թ/գդ
- կաթ - 4 ճ/գդ
- կակաո - 3 ճ/գդ
- ձու - 4 հատ
- Կրեմի համար՝
- կոկոսի քերուկ - 200 գր
- սպիտակաձավար - 6 ճ/գդ
- կաթ - 0,5 լ
- կարագ - 200 գր
- շաքարավազ - 200 գր
- Ջնարակի համար՝
- շոկոլադ կաթնային - 200 գր
- կարագ - 20-30 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը շաքարավազի հետ հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք։ Այս զանգվածին ենք ավելացնում մաղած ալյուրն ու փխրեցուցիչը և լավ հարում ենք։ Կարագը հալեցնում ենք։ Ավելացնում ենք ձվով և ալյուրով զանգվածին։ Խմորի մեջ ենք լցնում մաղով անցկացրած կակաոն և հարում ենք։
- Ավելացնում ենք կաթը և կրկին խառնում։ Խմորը լցնում ենք յուղապատ և ալրապատ ձևամանի մեջ։ Թխում ենք մոտ 40 րոպե 160-180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Քանի դեռ շերտը թխվում է, պատրասոտւմ ենք կրեմը։ Կաթը ոչ շատ ուժեղ կրակի վրա եռացնում ենք։ Կաթի մեջ ենք լցնում սպիտակաձավարը և եփում ենք (որպեսզի գնդեր չառաջանան, սպիտակաձավարը աստիճանաբար ենք լցնում կաթի մեջ, մշտապես խառնելով եփվող զանգվածը)։
- Փափուկ կարագը շաքարավազի հետ հարում ենք։ Թեթևակի սառած սպիտակաձավարին ենք ավելացնում կոկոսի քերուկը, բայց 2-3 անգամով, ոչ թե միանգամից։ Յուրաքանչյուր անգամ ավելացնելիս հարիչով լավ հարում ենք։ Կարագով զանգվածին ենք ավելացնում սպիտակաձավարը, հարում ենք և տեղափոխում սառնարանը։
- Արդեն թխված շերտը հանում ենք ջեռոցից և ձևամանից։ Ամբողջությամբ սառած շերտը 2 մասի ենք բաժանում։
- Ներքևի շերտը պատում ենք կրեմով։ Վերևամասն ու եզրերը հավասարեցնում ենք։ Ծածկում ենք երկրորդ շերտով։ Պատում ենք մնացած կրեմով, և վերևամասն ու եզրերը նույնպես հավասարեցնում ենք։
- Ջնարակի համար շոկոլադը հալեցնում ենք, ավելացնում ենք կարագը, խառնում ենք մինչև միասեռ դառնա և քսում ենք տորթի վրա։ Ձևավորում ենք կոկոսի քերուկով և տեղափոխում ենք սառնարանը` առնվազն մեկ գիշերով:
Բարի ախորժակ։
Շոկոլադա-կոկոսային վառ արտահայտված համով շատ հագեցնող տորթ Բաունտի, որը կարող եք մատուցել մեկ բաժակ տաք շոկոլադի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk karox enq tak dnel kalka
Իհարկե)