- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Տորթ ”Բուդուար”
Բաղադրիչներ
- բիսկվիթ - 1 հատ
- Կրեմի համար՝
- կարագ - 200 գր
- խտացրած կաթ եփված - 200 գր
- Գունավոր կրեմի համար՝
- կարագ - 200 գր
- մարշմելլոու - 200 գր
- սննդի գունանյութ - (վարդագույն, կանաչ, դեղին, երկնագույն)
Քայլերի հաջորդականություն
- Առաջին հարցը, որ ծագում է այս պարագայում. որտեղի՞ց վերցնել այդքան փոքրիկ կախիչներ: Պարզվում է` ամեն ինչ շատ պարզ է: Փոքրիկ կախիչներ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են մեծ ամրակներ, աքցան և մատիտ: 1 և 2- ամրակը բացում ենք այնպես, ինչպես ցույց է տրված լուսանկարներում.
աջ կողմը ծալում ենք, ձախ կողմը դնում ենք ծալվածքի մեջ, աքցանով ծալվածքի մասում պոչիկ ենք անում, պոչիկն աքցանով սեղմում ենք, վերին մասը մատիտի օգնությամբ կլորացնում ենք այնպես, ինչպես ցույց է տրված նկարում, ավելորդ մասը կտրում ենք:
- Ստացվում են ահա այսպիսի կախիչներ:
- Այժմ պատրաստում ենք վերնազգեստը.
Մածիկը գրտնակում ենք մոտավորապես 2 մմ հաստությամբ, ներքևի մասը հավասար կտրում ենք: Զգեստի տեսք ունեցող ձևամանով կտրում ենք 2 կտոր այնպես, ինչպես լուսանկարում է պատկերված: Եթե ավելորդ մաս կա, կտրում ենք` զգեստի տեսք տալով: Կտորներից մեկի մակերեսը պատում ենք ջրով կամ եգիպտացորենի օշարակով: Վերևից դնում ենք կախիչը, ներքևից` փայտիկը այնպես, ինչպես լուսանկարում: Վրայից ծածկում ենք երկրորդ կտորով, թեթևակի սեղմում ենք և թողնում ենք մի քանի օր չորանա: Նույնն անում ենք նաև մյուս գույնի մածիկների հետ` զգեստները ձևավորելով ըստ ճաշակի:
- Բիսկվիթը կարող եք պատրաստել ձեր ցանկացած բաղադրատոմսով: Կարող ենք օգտագործել հացի ձևաման, կամ ցանկացած այլ ուղղանկյունաձև կամ քառակուսի ձևաման: Վերջինի դեպքում ուղղանկյուն ստանալու համար բիսկվիթը պետք է կիսենք երկու մասի: Երբ բիսկվիթը լիովին սառչի, դրա վերին հատվածը կտրում- հանում ենք, այնուհետև ամբողջը բաժանում ահա այս տեսքով 5 մասի:
- Խտացրած կաթը եփում ենք: Հարում ենք փափկեցված կարագը և հարելու ընթացքում ավելացնում ենք եփած խտացրած կաթը:
- Շերտերը պատում ենք կրեմով: Տորթը 1 ժամով դնում ենք սառնարանը:
- Երկու կողմից բիսկվիթը անկյան տակ կտրում ենք` փեշի տեսք տալով: Վերին շերտը բաժանում ենք գրեթե հավասար 4 մասերի` եռանկյունաձև փոքր կտրվածքներ անելով, ինչպես լուսանկարում է:
- Պատրաստում ենք գունավոր կրեմը.
Հարում ենք փափկեցված կարագը և շարունակելով հարելն ավելացնում մարշմելոուն: Կարող ենք պատրաստել կարագով ցանկացած տիպի կամ եփած սպիտակուցային կրեմ: Կրեմը բաժանում ենք 4 հավասար մասի և յուրաքանչյուր մասը գունավորում մեզ անհրաժեշտ գույնով:
- Յուրաքանչյուր հագուստի համար կարելի է օգտագործել կրեմի տարբեր գլխադիրներ, կարելի է նաև` նույնը: Կրեմը լցնում ենք հրուշակեղենի պարկի մեջ, դնում ենք գլխադիրը և ձևավորում առաջին զգեստը: Ամրացնում ենք զգեստի վերին հատվածը: Կարելի է սկզբում բոլոր զգեստները պատրաստել, այնուհետև տեղադրել վերին հատվածները:
- Նույն կերպ շարունակում ենք ձևավորել մյուս զգեստները: Վերցնում ենք խորովածի 3 փայտիկներ և կտրտում անհրաժեշտ չափերով: Մեկը տեղադրում ենք առաջին զգեստի մեջ, մյուսը` վերջին: Երրորդ փայտիկը, որը պետք է կողայիններից մի փոքր երկար լինի, անցկացնում ենք կախիչների տակ և տեղադրում կողայինների վրա: Փայտիկները զգուշորեն կարելի է սոսնձել:
Պատրաստեցինք շատ համեղ և յուրահատուկ տորթ, որը մանկական առիթներին բալիկներին մեծ ուրախություն կպարգևի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
knereq macik@ inchpes enq patrastum/
Մածիկը կարող եք պատրաստի գնել 🙂
Bayc vor xndrem cheik ask inchbes karelie batrastel
Chem dadarum zarmanal dzer kreativutyan u mtqi trichqi vra, hoyakap e, bravo!!!
Շնորհակալ ենք Կարինե ջան, բարձր գնահատանքի համար 🙂