- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Տորթ «Դելիկատ» նարնջով
Բաղադրիչներ
- Շաքարած նարինջների համար՝
- նարինջ - 1 հատ
- շաքարավազ - 150 գր
- Նուշով դակուազի համար՝
- ձվի սպիտակուց - 2 հատ
- շաքարավազ - 35 գր
- նուշ - 60 գր
- ալյուր - 20 գր
- շաքարի փոշի - 65 գր
- Քաղցր նարինջների համար`
- նարինջ - 2 հատ
- ջուր - 250-300 մլ
- հյութ կիտրոնի - ½ կիտրոնի
- մեղր - 60 գր
- Կրեմ-բրյուլեի համար՝
- կաթ - 200 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 125 մլ
- վանիլին - 1 պատիճ
- շաքարավազ - 60 գր
- ագար-ագար - 0,5 թ/գդ
- ձվի դեղնուց - 3 հատ
- Շոկոլադային մուսսի համար՝
- շոկոլադ սև - 120 գր (70-75%)
- կաթ - 360 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 220 մլ
- շաքարավազ - 40 գր
- ագար-ագար - 0,5 թ/գդ
- Նուշով շտրեյզելի համար՝
- ալյուր - 50 գր
- ալյուր նուշի - 50 գր
- եղեգնաշաքար - 50 գր
- կարագ - 50 գր
- նարինջ - 1 հատ (կեղև)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շաքարած նարինջները: Նարինջները կտրատում ենք, յուղաթղթապատ տապակի մեջ ցանում շաքարավազի կեսն, այնուհետև դնում նարինջները` վրան շաքարավազի մյուս կեսն ավելացնելով: Թխում ենք 40 րոպե 150-160 աստիճանում:
Պատրաստում ենք նուշով դակուազը: Բլենդերում մանրացնում ենք նուշը, ավելացնում մաղած ալյուրն ու շաքարի փոշին: Ձվի սպիտակուցները լավ հարում ենք, կամաց-կամաց ավելացնում շաքարավազը: Այնուհետև ավելացնում ենք նաև չոր բաղադրիչներով զանգվածը: Յուղաթղղթապատ ջեռոցում թխում ենք 10 րոպե: - Պատրաստում ենք քաղցր նարինջները: Նարինջները բարակ խորանարդիկներով կտրատում ենք (2x2 սմ), շարում հաստ հատակով կաթսայի մեջ և վրան 250 մլ ջուր լցնում:
- Հասցնում ենք եռման, հետո կրակը թուլացնում, կափարիչը ծածկում ու եփում առնվազն կես ժամ, մինչև փափկելը: Ընթացքում ջուր ենք ավելացնում: Վերջում, երբ ջուրն արդեն գոլորշիացել է, ավելացնում ենք կիտրոնի հյութը և խառնում:
Նարինջները թեթևակի տրորում ենք, բայց այնպես, որ չձևափոխվեն: Վերջում ավելացնում ենք մեղրը և խառնում:
- Վերցնում ենք 20 սմ տրամագծով ձևաման, մեջը դնում դակուազը: Վրայից լցնում ենք նարինջները, ձևամանը 1-2 ժամով դնում սառնարան, կամ՝ 30-40 րոպեով՝ սառցախցիկ:
- Պատրաստում ենք կրեմ-բրյուլեն: Վանիլինն ավելացնում ենք կաթի և սերուցքի մեջ: Կաթսան դնում ենք կրակին, հասցնում եռման, կրակից վերցնում, կափարիչով ծածկում ու թողնում 20 րոպե: Հետո վանիլինի պատիճը հանում ենք, խառնուրդը տաքացնում, բայց չենք եռացնում:
Շաքարավազն ու ագար-ագարը խառնում ենք, լցնում կաթնային խառնուրդի մեջ: Խառնուրդը հասցնում ենք եռման, միջին ուժգնության կրակին եռացնում 2- րոպե:
Դեղնուցները լցնում ենք խորը, ջերմակայուն կաթսայի մեջ և հարում` միաժամանակ ավելացնելով կաթնային տաք խառնուրդը: Հետո զանգվածը տեղափոխում ենք կաթսայի մեջ, նորից դնում կրակին, խառնում ենք, մինչև տաքանա 85 աստիճան, որից հետո կրակից վերցնում ենք:
- Կրեմ-բրյուլեն լցնում ենք նարինջների վրա, ևձևամանը 1 ժամով դնում սառնարան:
- Պատրաստում ենք շոկոլադային մուսսը: Շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում:
- Կաթն ու 40 մլ սերուցքը կաթսայում տաքացնում ենք: Շաքարավազն ու ագար-ագարը խառնում ենք, լցնում կաթնային զանգվածի մեջ: Հասցնում ենք եռման, եռացնում 2-3 րոպե:
Կաթնային խառնուրդի 1/3-ը լցնում ենք հալեցրած շոկոլադի մեջ: Թիակով խառնում ենք մինչև միաձուլվելը, հետո ավելացնում կաթնային խառնուրդի ևս 1/3 մաս և արագ-արագ խառնում: Նույն կերպ ավելացնում ու խառնում ենք կաթնային խառնուրդի մնացած մասը: Պետք է ստացվի համասեռ ու հարթ զանգված, որը հովացնում ենք 35 աստիճան:
- Սառը կաթսայի մեջ լցնում ենք մնացած սառը սերուցքը և հարում մինչև փափուկ փրփուրի վերածվելը: Սերուցքը թիակի օգնությամբ խնամքով լցնում ենք շոկոլադային զանգվածի մեջ:
Վերցնում ենք 22 սմ տրամագծով ձևաման, սառնարանից հանում տորթի կիսապատրաստվածքը, տորթը ձևամանից հանում ու դնում մեծի մեջ: Շոկոլադային կրեմը լցնում ենք վրայից և 3-4 ժամով դնում սառնարան:
- Պատրաստում ենք նուշով շտրեյզելը: Բոլոր բաղադրիչները լցնում ենք բլենդերի մեջ և խառնում մինչ համասեռ զանգվածի ստանալը: 20-30 րոպե տեղափոխում ենք սառնարան: Ջեռոցը տաքացնում ենք 160 աստիճան, տապակը յուղաթղթապատում ենք և զանգվածը 10 րոպե թխում:
Հավաքում ենք տորթը: Տապակի մեջ դնում ենք նուշով դակուազի շերտը, լցնում քաղցր նարինջների շերտը, կրեմ-բրյուլեն: Այնուհետև զգուշությամբ լցնում ենք շոկոլադային մուսսը:
Մատուցելուց առաջ տորթը զարդարում ենք կակաոյի փոշով ու շտրեյզելով և վրայից շարում շաքարած նարնջի կտորները:
- Համեղ և գեղեցիկ:
- Վայելում ենք:
Երբեմն երջանիկ լինելու համար շատ քիչ բան է պետք՝ համեղ տորթ և մի բաժակ սուրճ: Եղե՛ք երջանիկ ու երջանկացրե՛ք մտերիմներին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: