- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25-30 minutes
Տորթ ”Դեղձով պաննա-կոտտա”
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձվի սպիտակուց - 4 հատ
- ձվի դեղնուց - 7 հատ
- շաքարավազ - 85 գր
- ալյուր - 75 գր
- շաքարի փոշի - 15 գր
- Պաննա-կոտտայի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 750 գր
- շաքարավազ - 100 գր
- ժելատին - 20 գր
- դեղձ - 300 գր (խյուս)
- Ինչպես նաև՝
- կաթ - 100 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: 7 ձվի դեղնուցները 60 գր շաքարավազի հետ լավ հարում ենք:
- Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում 4 ձվի սպիտակուցները և մնացած 25 գր շաքարավազի հետ հարում:
- Սպիտակուցների մոտ 1/3 մասը լցնում ենք դեղնուցներով զանգվածի մեջ և զգուշորեն, վերից վար շարժումներով խառնում: Այնուհետև աստիճանաբար ավելացնում ենք մաղած ալյուրը և զանգվածն առանց շտապելու խառնում, որպեսզի խմորն օդեղեն մնա:
Այս ամենից հետո ավելացնում ենք մնացած սպիտակուցները:
- Ահա այսպիսի նուրբ խմոր է ստացվում:
- Խմորի կեսը լցնում ենք 24 սմ տրամագծով ձևամանի մեջ, մի քիչ շաքարավազ ու շաքարի փոշի լցնում և թխում մոտ 20-25 րոպե՝ 160-170 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Նույն կերպ թխում ենք նաև մյուս բիսկվիթը: Ահա այսպիսի նուրբ և թեթև բիսկվիթ ենք ստանում:
- Այժմ պատրաստում ենք պաննա-կոտտան: 750 գր սերուցքը շաքարավազի հետ խառնում ենք և դնում կրակին: Ժելատինը ջրում թրջում ենք:
- Երբ սերուցքն ու շաքարավազն արդեն եռում են, կրակից վերցնում ենք, ավելացնում քամած ժելատինն ու լավ խառնում:
- Այնուհետև ավելացնում ենք դեղձի խյուսը և կրկին լավ խառնում: Ահա և վերջ, մնում է սառեցնենք (կարող ենք դնել սառույցով լի ջրի վրա և պարբերաբար խառնել, որպեսզի արագ սառչի):
- Շերտերից մեկը դնում ենք մատուցարանի վրա, ձևամանի օղակը հագցնում և շերտը կաթով փափկեցնում:
- Լցնում ենք սառած պաննա-կոտտան:
- Այնուհետև ծածկում ենք երկրորդ շերտով, կաթով փափկեցնում և տորթը դնում սառնարանը, որպեսզի սառչի:
- Ահա և վերջ:
Ի դեպ, ” Դեղձով պաննա-կոտտա”-ն կարող ենք ձևավորել մրգերով, իսկ շերտերը փափկեցնել ոչ թե կաթով, այլ՝ կոնյակով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: