- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 15 minutes
Տորթ «Դոբոշ»
Բաղադրիչներ
- Դոբոշ բիսկվիթի համար`
- կարագ - 340 գր
- շաքարավազ - 340 գր
- ձվի դեղնուց - 12 հատ
- վանիլին - 1 թ/գդ
- աղ - 5 գր
- կիտրոն - 1 հատ (կեղև)
- ձվի սպիտակուց - 12 հատ
- ալյուր - 225 գր
- ալյուր նուշի - 140 գր
- Օշարակի համար՝
- ջուր - 150 մլ
- շաքարավազ - 85 գր
- գլյուկոզա - 45 գր
- լիկյոր - 50 գր
- Կարամելի համար՝
- շաքարավազ - 200 գր
- ջուր - 80 մլ
- կարագ - 15 գր
- Շոկոլադե կրեմի համար՝
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 100 գր
- կակաո - 2 ճ/գդ
- շոկոլադ կաթնային - 100 գր
- կաթ - 600 մլ
- օսլա (крахмал) - 3 ճ/գդ
- Ինչպես նաև՝
- նուշ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Նախապես պատրաստում ենք օշարակը: Ջրի մեջ լցնում ենք շաքարավազն ու գլյուկոզան և եռացնում: Այնուհետև հովացնում ենք և խառնում լիկյորի հետ:
Պատրաստում ենք Դոբոշ բիսկվիթի շերտերը: Կարագն ու շաքարավազի կեսը հարում ենք այնքան, մինչև ստացվի բաց գույնի փքուն զանգված: Հատ-հատ ավելացնում ենք դեղնուցները և հարում: Լցնում ենք վանիլինը, աղն ու կիտրոնի քերած կեղևը:
- Սպիտակուցները հարում ենք այնքան, մինչև փրփրեն: Աստիճանաբար ավելացնում ենք մնացած շաքարավազը, հարում մինչև փափուկ փրփուրի վերածվելը:
- Սպիտակուցային զանգվածը խնամքով խառնում ենք դեղնուցային զանգվածին: Մաղած ալյուրն ու նուշի ալյուրը խառնում ենք իրար, քիչ-քիչ լցնում ձվային զանգվածի մեջ և խառնում:
- Յուղաթղթի վրա 24 սմ տրամագծով 6 շրջան ենք նկարում: Խմորը հավասարաչափ բաշխում ենք այդ 6 շրջանների մեջ՝ սահմանները պահպանելով: Յուրաքանչյուր շերտը թխում ենք 220 աստիճանում մոտ 8 րոպե: Հովացնում ենք, շրջում ու թուղթը պոկում: 24 սմ տրամագծով օղակի օգնությամբ 5 շերտերը հավասարեցնում ենք: Վեցերորդը, որը լինելու է վերևի շերտը, կտրում ենք 22 սմ տրամագծով:
- Պատրաստում ենք շոկոլադե կրեմը: Շաքարավազը, ձուն ու կակաոն լցնում ենք ամանի մեջ և տրորում: Ավելացնում ենք 400 մլ կաթը և դնում միջին ուժեղության կրակին: Կտրատած շոկոլադը լցնում ենք զանգվածի մեջ և խառնում մինչև այն լուծվի: Թույլ կրակին փայտե գդալով անընդհատ խառնելով զանգվածը եփում ենք, մինչև հասնի եռման աստիճանի:
Մնացած 200 մլ կաթի մեջ օսլա ենք լցնում և խառնում: Այնուհետև օսլայով զանգվածը լցնում ենք շոկոլադե զանգվածի մեջ և անընդհատ խառնելով մի քանի րոպե եփում մինչև վերջինս թանձրանա (կրեմը շատ արագ է թանձրանում): Մոտ 100 գր կրեմ մի կողմ ենք դնում, իսկ մնացածը 5 մասի բաժանում:
Պատրաստում ենք կարամելը: Շաքարավազն ու ջուրը լցնում ենք հաստ հատակով կաթսայի մեջ, եփում այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի, իսկ օշարակը դառնա սաթագույն: Կրակից վերցնում ենք և արագ խառնելով ավելացնում կարագը: Բուսայուղած թիակի օգնությամբ կարամելը տարածում ենք վերևի փոքր շերտի վրա: Քանի դեռ կարամելը չի սառել, շերտն արագ 12 մասի ենք բաժանում:
- Հավաքում ենք տորթը: Ներքևում դնում ենք մի շերտը, վրան տարածում լիկյորի ու օշարակի խառնուրդը և քսում մի բաժին կրեմը: Ծածկում ենք երկրորդ շերտով ու ափով թեթևակի սեղմում: Գործողությունները կրկնում ենք բիսկվիթ-օշարակ-կրեմ հաջորդականությամբ: Տորթի երեսն ու կողքերը պատում ենք կրեմի հինգերորդ բաժնով և վրան մանրացված նուշ ցանում:
- Մի կողմ դրած 100 գր կրեմը տորթի երեսի ճզմում ենք այնպես, որ ստացվեն կենտրոնից եզրեր գնացող 12 խողովակներ: Դրանց վրա թեթևակի թեքված դնում ենք կտրատած կարամելային շերտի կտորները: Տորթն ամբողջ գիշեր թողնում ենք սառնարանում, որտեղից հանում ենք մատուցելուց 1 ժամ առաջ:
- Համեղ և գեղեցիկ:
- Վայելում ենք:
Մեր գեղեցիկ ու համեղ տորթը պատրաստ է: Անշուշտ ցանկացած հոբելյար իրեն շոյված կզգա՝ ծննդյան տոնին այսպիսի տորթ նվեր ստանալով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: