Տորթ «Ելակով պայթյուն»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 100 գր
- ալյուր - 100 գր
- կակաոյի փոշի - 20 գր
- վանիլային շաքար - 10 գր
- փխրեցուցիչ - 0,5 թ/գ
- Անուշահյութի համար՝
- ջուր - 50 գր
- շաքարավազ - 2 թ/գ
- Միջուկի համար՝
- ելակ - 500 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 գր
- շաքարավազ - 80 գր
- ժելատին - 12 գր
- հյութ կիտրոնի - 2 ճ/գ
- Գանաշի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար հարում ենք սպիտակուցները՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազի մի մասը։
- Դեղնուցները լավ հարում ենք, կամաց-կամաց ավելացնում ենք շաքարավազի մի մասը, վանիլային շաքարն ու շարունակում ենք հարել։
- Սպիտակուցային զանգվածին մաս առ մաս ավելացնում ենք հարած դեղնուցներն ու զգուշորեն խառնում ենք։
- Ալյուրը, կակաոյի փոշին ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով ու կամաց-կամաց ավելացնում ձվային զանգվածին։
- Ստացված զանգվածը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ ու հավասարապես տարածում ենք։
- Թխում ենք 10-15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք միջուկը, որի համար ելակը նախապես դուրս ենք բերում սառնարանից, որպեսզի հալչի, ապա լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք շաքարավազը, կիտրոնի հյութն ու հարում ենք, մինչև ստանանք միասեռ զանգված։
- Ստացված զանգվածն անցկացնում ենք մաղով, որպեսզի խոշոր հատիկներ չմնան։ Ժելատինը թրջում ենք 3-4 ճ/գ ջրով ու պատրաստում՝ըստ փաթեթի վրա նշված ցուցումների։ Հասցնում ենք եռման աստիճանի, որպեսզի ժելատինը լուծվի, ապա թողնում ենք, որ սառչի։ Խառնելու ընթացքում ավելացնում ենք ելակի զանգվածը։
- Սերուցքը հարում ենք, ապա ավելացնում ելակի խառնուրդն ու լավ խառնում։ Կրեմը 30-40 րոպե թողնում ենք սառնարանում, որպեսզի պնդանա։
- Հավաքում ենք տորթը։ Ընտրում ենք հարմար տարա, որը կարող է լինել, օրինակ, աղցանաման, ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով։ Այնուհետև փորձում ենք խմորաշերտից ստանալ կլորավուն շերտ, իսկ մնացած հատվածներն այնպես կտրել, որպեսզի աղցանամանը պատենք այդ շերտերով։ Ստացված կտորները պատում ենք անուշահյութով ու դնում կողք կողքի։
- Լցնում ենք եկակի կրեմը։
- Վերին շերտը պատում ենք կլոր խմորաշերտով, պատում ենք անուշահյութով ու մեկ գիշեր թողնում ենք սառնարանում։
- Այնուհետև հանում ենք սառնարանից, տարան շրջում ու ստանում գեղեցիկ տորթ յամեղ կրեմով։
- Պատրաստում ենք գանաշը, որի համար սերուցքը տաքացնում ենք, ապա հանում ենք կրակի վրայից ու ավելացնում փոքրիկ կտորների բաժանած շոկոլադն ու խառնում ենք այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի ու պնդանա։ Տորթը պատում ենք գանաշով ու զարդարում ըստ ցանկության։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: