- Prep Time: 15 minutes
- Cook Time: 3-6 minutes
Տորթ «Երանություն»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրն ու սոդան երկու անգամ անցկացնում ենք մաղով։
- Կաթը, բուսայուղը, շաքարավազն ու մեղրը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակի վրա ու թողնում ենք այնքան մինչև շաքարավազն ու մեղրը լուծվեն։ Ընթացքում նաև խառնում ենք։
- Ապա վերցնում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ մի քիչ սառչի։ Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրն ու խառնում ենք։
- Վերջում ավելացնում ենք ձուն ու թիակով խառնում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված։ Պետք է ստանանք առաձգական խմոր։
- Խմորը բաժանում ենք երկու ուղղանկյունաձև մասի, փաթաթում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու 15 րոպե թողնում ենք սառնարանում։
- Այնուհետև խմորը դուրս ենք բերում սառնարանից ու բացում ենք 2-3 մմ հաստությամբ խմորաշերտ։ Խմորաշերտը դնում ենք պերգամենտով պատված ձևամանի մեջ (40x30 սմ):
- Եփում ենք 3-6 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Մինչև խմորաշերտերը պատրաստ կլինեն, պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ կաթը, մեղրն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, ապա կարագը բաժանում ենք փոքրիկ կտորների։ Զանգվածը հասցնում ենք եռման աստիճանի ու հանում ենք կրակի վրայից։ Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք սպիտակաձավարն ու անընդհատ խառնում ենք։
- Կրեմային զանգվածը կրկին դնում ենք թույլ կրակի վրա ու անընդհատ խառնելով եփում ենք այնքան, մինչև վերածվի պինդ զանգվածի։
- Զանգվածը լցնում ենք տարայի մեջ ու ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով՝ թողնելով, որ սառչի։
- Ավելացնում ենք կարագն ու մի քիչ դեղին սննդանյութ։ Ապա հալեցնում ենք շոկոլադը, որից 1 ճ/գ առանձնացնում ենք, իսկ մնացածն ավելացնում ենք կրեմային զանգվածի 1/3 մասին։
- Ստացվում է լրեմային երկու զանգված՝ սովորական և շոկոլադե։ Դրանք լցնում ենք հրուշակեղենային պարկերի մեջ ու թողնում ենք սառնարանում, որպեսզի սառչեն ու պնդանան։
- Այնուհետև խմորաշերտերից յուրաքանչյուրը երկարությամբ բաժանում ենք երկու մասի։ Դրանցից մեկը պատում ենք շոկոլադի բարակ շերտով։
- Պատրաստում ենք օշարակը, որի համար անհրաժեշտ ջուրն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ ու հասցնում եռման աստիճանի։ Շաքարավազը լուծվելուց հետո հանում ենք կրակի վրայից ու ավելացնում ենք ալկոհոլը (կոնյակ, վիսկի)։
- Բոլոր խմորաշերտերը վրձնի օգնությամբ պատում ենք օշարակով, բացի շոկոլադապատ շերտից։
- Սկզբում դնում ենք շոկոլադապատ շերտն ու պատում ենք սովորական կրեմով։
- Ապա դնում ենք երկրորդ շերտն ու պատում ենք շոկոլադե կրեմով։
- Ապա դնում ենք երրորդ շերտն ու կրկին պատում սովորական կրեմով։
- Դնում ենք չորրորդ խմորաշերտը, ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու մեկ գիշեր թողնում ենք սառնարանում։
- Հանում ենք սառնարանից, պատում ենք շաքարի փոշիով ու զարդարում մնացած կրեմով։
Երանության մեջ հայտնվելու համար բավական է համտեսել այս համեղ տորթն ու վայելել այն։
Մատուցում ենք սուրճի , թեյի և այլ ըմպելիքների հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: