- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Տորթ «Երեք կաթ»
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 200 գր
- կարագ - 100 գր
- եղեգնաշաքար - 50 գր
- դարչին - 2 թ/գդ (աղացած)
- Միջուկի համար`
- շաքարավազ - 150 գր
- ժելե - 40 գր
- կաթ - 600 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- յոգուրտ դասական - 150 գր
- կիտրոն - 1 հատ (կեղև)
- դարչին - 1 հատ (ձողիկ)
Քայլերի հաջորդականություն
- Հիմքի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնում ենք և խմոր հունցում (շագանակագույն շաքարավազը կարող ենք սովորական սպիտակ շաքարավազով փոխարինել)։ Գրտնակում ենք և դնում ձևամանի մեջ։ Պատառաքաղով մի քանի տեղ ծակծկում ենք այնուհետև 10 րոպեով դնում մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցը։
- Պատրաստում ենք միջուկը: Շաքարավազը, կաթի մեծ մասը (500 գր), սերուցքը, յոգուրտը, կիտրոնի կեղևը, դարչնի ձողիկը լցնում ենք կաթսայի մեջ, դնում թույլ կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։ Մնացած կաթը խառնում ենք ժելեի հետ և 5 րոպե հանգիստ թողնում։
- Կաթնային խառնուրդը վերցնում ենք կրակից, ավելացնում ժելեն և խառնում ենք մինչև վերջինս ամբողջությամբ լուծվի։ Խառնուրդը լցնում ենք հիմքի վրա և տորթը տեղափոխում ենք սառնարանի մեջ մինչև պնդանա։
- Ահա այսպես:
- Բարի ախորժակ:
Ի դեպ, այսպիսի տորթ մատուցելիս կարող եք վրան դարչին ցանել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: