- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 10-15 minutes
Տորթ Զատիկ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 400 գր
- կարագ - 200 գր
- շաքարավազ - 100 գր
- թթվասեր - 100 գր
- սոդա - 0/3 թ/գդ
- Կրեմի համար՝
- կարագ - 200 գր
- խտացրած կաթ - 400 գր
- արևածաղկի սերմեր - 50 գր (մաքրած)
- ընկույզ - 150 գր
- Մաստիկայի համար՝
- մարշմելլոու - 110 գր
- շաքարի փոշի - 150-170 գր
- կարագ - 1,5 թ/գդ
- օղի - 1-2 ճ/գդ
- սննդի գունանյութ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը։ Թթվասերը սոդայի հետ խառնում ենք։ Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում շաքարավազն ու փափկած կարագը, խառնում ենք, այնուհետև կարագով զանգվածի վրա ենք ավելացնում թթվասերով զանգվածը։ Ստացված զանգվածի մեջ աստիճանաբար ալյուր ենք ավելացնում և խմոր ենք հունցում։ Պատրաստի խմորը 20 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։
- Այժմ խմորը մսաղացով անցկացնում ենք և դնում յուղաթղթապատ տապակի մեջ։ Տապակը տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 10-15 րոպե թխում ենք մինչև ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանանք։
- Պատրաստի խմորը ջեռոցից հանում ենք և սառելուց հետո փոքր կտորներով կտրատում ենք։
- Պատրաստում ենք կրեմը. փափկած կարագը դնում ենք ամանի մեջ և լավ հարում ենք, ավելացնում ենք խտացրած կաթի 3/4 մասը, խառնում ենք և ևս մեկ անգամ հարում։
- Ընկույզն ու արևածաղկի սերմերը ջեռոցում չորացնում ենք, լցնում ենք պատրաստած կրեմի մեջ, ավելացնում ենք խմորի կտորները և այդ ամենը լավ խառնում ենք։
- Պատրաստի խառնուրդը գնդի տեսքով դնում ենք մատուցարանի վրա, սեղմում ենք և մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարանը։ Այնուհետև սառնարանից հանում ենք և մոտ 1/3 մասը կիսաշրջանի տեսքով կտրում ենք` դա զատկի գլուխն է լինելու։ Մնացած 2/3 մասը 2 մասի ենք բաժանում` դրանք զատկի թևիկներն են։ Մնացած խտացրած կաթով պատում ենք տորթի մակերևույթը, որպեսզի այն ավելի հավասար լինի, այնուհետև կրկին տեղափոխում ենք սառնարանը։
- Պատրաստում ենք մաստիկան։ Մարշմելլուի 2/3 մասը մեկ գդալ կարագի հետ խառնում ենք և 30 վայրկյանով տեղափոխում ենք միկրոալիքային վառարանը ։
- Կարմիր գունանյութը օղու մեջ լուծում ենք։
- Գունանյութը լցնում ենք մարշմելլոույով ամանի մեջ, խառնում ենք և աստիճանաբար շաքարի փոշի ենք ավելացնում։ Եթե արդեն դժվար է գդալով խառնել, սեղանի վրա շաքարի փոշի ենք ցանում , զանգվածը տեղափոխում ենք սեղանի վրա և սկսում ենք ձեռքերով հունցել` մինչև ծեփոնի նման առաձգական խմոր ստանանք։
- Կրկին աշխատանքային սեղանի վրա շաքարի փոշի ենք ցանում և մաստիկան բարակ շերտով գրտնակում ենք։ Այնուհետև ուղիղ կտրվածք ենք անում խմորի վրա։
- Տորթը սառնարանից հանում ենք և (2/3 մասի վրա)մաստիկան փռում ենք թևիկների հատվածի վրա։
- Մաստիկայի մակերևույթը լավ հարթեցնում ենք, իսկ ավելորդ հատվածները կտրում ենք։
- Դանակի բութ մասով թևիկների հատվածն ընդգծում ենք։
- Մնացած մարշմելլոույով պատրաստում ենք շագանակագույն մաստիկան(այնպես ինչպես կարմիրն ենք պատրաստել)։ Այնուհետև շագանակագույն մաստիկայով ծածկում ենք զատկի գլխի հատվածը, ավելորդ մասերը կտրում ենք։
- Շագանակագույն մաստիկայի մնացորդներից փոքրիկ շրջաններ ենք կտրում։
- Այժմ շրջանների մի կողմը ջուր ենք քսում և կպցնում ենք զատկի մեջքի հատվածին։ Մարշմելլոույից սպիտակ մաստիկա ենք պատրաստում, 2 շրջան ենք կտրում և կպցնում ենք աչքերի հատվածում։ Շագանակագույն մաստիկայից փոքր շրջաններ ենք կտրում`բիբերի համար։ Բեղիկները չենք մոռանում։ Կարող ենք շրթունքներ պատրաստել։ Ահա և պատրաստ է մեր զատիկը։
Այսպիսով ստացվեց շատ համեղ և գեղեցիկ Տորթ Զատիկ , որը անպայման բարձր գնահատականի կարժանանա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Супер
sat hpasali e snophakalutyun
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
knerek marchmelun ica
Մարշմելլուն քաղցրավենիքի տեսակ է, որն ընդհանրացվում է զեֆիրի հետ, սակայն զեֆիր չէ, այն հեշտությամբ կարող եք գտնել խանութներում 🙂