- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ զոլավոր բիսկվիթով
Բաղադրիչներ
- Շոկոլադե մածուկի համար՝
- ալյուր - 80 գր
- կակաո - 20 գր
- կարագ - 100 գր
- շաքարի փոշի - 100 գր
- ձվի սպիտակուց - 3 հատ
- «Ջոկոնդա» բիսկվիթի համար՝
- կարագ - 55 գր
- ձվի սպիտակուց - 4 հատ
- շաքարի փոշի - 165 գր
- ձու - 4 հատ
- ալյուր նուշի - 150 գր
- ալյուր - 150 գր
- նարինջ - 2 թ/գդ (կեղևի քերուկ)
- Շոկոլադով ու նարնջով մուսսի համար՝
- ժելատին - 4 գր
- հյութ նարինջի - 50 մլ
- շոկոլադ սև - 100 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- նարինջ - 0,5 թ/գդ (կեղևի քերուկ)
- ձվի սպիտակուց - 1 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- Նարնջի մուսսի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- ժելատին - 30 գր
- հյութ նարինջի - 250 մլ
- հյութ կիտրոնի - 50 մլ
- նարինջ - 2 թ/գդ (կեղևի քերուկ)
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 210 գր
- Օշարակի համար՝
- լիկյոր - 2 ճ/գդ
- հյութ կիտրոնի - 2 ճ/գդ
- Դոնդողի համար՝
- հյութ նարինջի - 300 մլ
- ժելատին - 6 գր
- նարինջ - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադե մածուկը: Դրա համար 80 գր ալյուրն ու կակաոն երկու անգամ մաղում ենք: Սենյակային ջերմաստիճանի 100 գր կարագը 100 գր շաքարի փոշու հետ հարում ենք մինչև սպիտակելը, հարելը չդադարեցնելով աստիճանաբար ավելացնում ենք 3 սպիտակուց: Ալյուրով ու կարագով խառնուրդերը միացնում ենք և լավ խառնում:
- 24 x 32 սմ չափսի երկու տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում, խոհարարական պարկի կամ ներարկիչի օգնությամբ շոկոլադե մածուկով զոլեր ենք անում վրան՝ 30 աստիճանի շեղությամբ:
Տապակները 30-40 րոպեով դնում ենք սառնարանի մեջ, որպեսզի խմորը պնդանա:
- Պատրաստում ենք «Ջոկոնդա» բիսկվիթը: Դրա համար 55 գր կարագը հալեցնում ենք և հովացնում: 4 սպիտակուցն ու 15 գր շաքարի փոշին հարում ենք այնքան, մինչև կայուն փրփուր ստանանք:
4 ձուն, 150 գր շաքարի փոշին ու նուշի ալյուրը հարում ենք, ավելացնում 150 գր ալյուր ու 2 թ/գդ նարնջի կեղևի քերուկ և թիակով խառնում ենք: Երկու անգամով մեջն ենք լցնում հարած սպիտակուցը, թիակի ներքևից վերև ու շրջանաձև շարժումներով խառնում:
- Հալեցրած ու հովացած 55 գր կարագի մեջ լցնում ենք 3 ճ/գդ խմոր ու լավ խառնում: Լցնում ենք խմորի մեջ և թիակով խառնում:
- Ստացվում է հարթ խմոր, որը ժապավենի նման հոսում է թիակի վրայից: Շոկոլադե զոլերով տապակները սառնարանից հանում ենք ու վրան լցնում «Ջոկոնդա» խմորը:
- Թխում ենք 190 աստիճան տաքացրած ջեռոցում, 7-10 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը:
- Թխված բիսկվիթը շրջում ենք մաքուր յուղաթղթի վրա և տակի թուղթը պոկում:
- Պատրաստում ենք շոկոլադով ու նարնջով մուսսը: 4 գր ժելատինը թրջում ենք 50 մլ նարնջի հյութի մեջ: Շոկոլադը հալեցնում ենք, թողնում հովանա, մեջը լցնում ենք 1 դեղնուց ու 0,5 թ/գդ նարնջի կեղևի քերուկ: Լավ խառնում ենք:
- 1 սպիտակուցը հարում ենք այնքան, որ ստանանք պինդ փրփուր: 200 մլ սերուցքը հարում ենք այնքան, մինչև ստանանք փափուկ փրփուր: Տաքացնում ենք նարնջի հյութը, որի մեջ թրջել էինք ժելատինը: Հենց որ վերջինս լրիվ հալչում է, կրակից վերցնում ենք, հովացնում ու լցնում շոկոլադե խառնուրդի մեջ և կրկին լավ խառնում:
Շոկոլադն ու սերուցքը միացնում ենք ու թիակով խառնում: Լցնում ենք սպիտակուցը և խառնում:
- Պատրաստում ենք նարնջի մուսսը: 500 մլ սերուցքը հարում ենք այնքան, մինչև ստանանք փափուկ փրփուր: 30 գր ժելատինը թրջում ենք 250 մլ նարնջի հյութի մեջ, թողնում, որ ուռչի: Հյութը տաքացնում ենք այնքան, որ ժելատինը լրիվ լուծվի: Դրանից հետո լավ հովացնում ենք, ավելացնում կիտրոնահյութն ու 2 թ/գդ նարնջի կեղևի քերուկը:
Սենյակային ջերմաստիճանի 6 ձուն շաքարավազի հետ հարում ենք առնվազն 7 րոպե, մինչև որ ծավալը 3 անգամ ավելանա: Հարած ձվերը, ժելատինով նարնջի հյութն ու սերուցքը խառնում ենք:
- Պատրաստում ենք օշարակը: Դրա համար լիկյորը խառնում ենք 2 ճ/գդ կիտրոնահյութի հետ:
Հավաքում ենք տորթը: Մի բիսկվիթից կտրում ենք 22 սմ տրամագծով շրջան, նկարը դեպի ներքև դնում ձևամանի մեջ:
- Երկրորդ բիսկվիթից կտրում ենք 10 սմ լայնությամբ ու ձևամանի պարագծին հավասար երկարությամբ կտորներ:
- Նկարը դեպի դուրս՝ շերտերը դնում ենք ձևամանի մեջ, ամուր սեղմելով պատերի երկայնքով: Օշարակը վրձնով քսում ենք բիսկվիթին:
- Մեջը լցնում ենք նարնջով մուսսի կեսը, 15 րոպեով տեղափոխում սառնարան:
- Հետո լցնում ենք շոկոլադով ու նարնջով մուսսը, նորից դնում սառնարան: Վերջում լցնում ենք մնացած նարնջով մուսսը և 2-3 ժամով տեղափոխում սառնարան:
Պատրաստում ենք դոնդողը: Դրա համար քամում ենք 300 մլ նարնջի հյութ: 6 գր ժելատինը թրջում ենք քիչ քանակությամբ հյութի մեջ, թողնում, որ ուռչի: Հետո մնացած հյութը տաքացնում ենք, ժելատինը գցում մեջն ու լուծում:
Նարինջը բարակ շերտերով կտրատում ենք և շարում տորթի վրա: Վրան լցնում ենք հովացած դոնդողը:
- Տեղափոխում ենք սառնարան:
- Պատրաստի տորթը ձևամանից հանում ենք, կտրում տաք ու չոր դանակով:
Զոլավոր բիսկվիթով տորթ պատրաստելիս կարելի է նարնջով մուսսը երկու կեսով պատրաստել, քանի որ հնարավոր է՝ այն սկսի պնդանալ այն ժամանակ, երբ շոկոլադե մուսսը դեռ չի պնդացել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: