- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20-25 minutes
Տորթ “Էսթերհազի”
Այս տորթը, ըստ երևույթին, կոչել են ի պատիվ ավստրիացի կոմս Էսթերհազիի, ով շատ էր սիրում իր կալվածքում երաժշտական երեկույթներ կազմակերպել։ Հատուկ նվագախումբ ուներ, որը երկար ժամանակ գլխավորում էր մեծանուն կոմպոզիտոր Իոզեֆ Հայդնը, որն ամեն օր մի նոր գործ էր գրում հյուրերի համար։ Կալվածքում հնչում էր միայն բարձրաճաշակ երաժշտություն։ Նրբաճաշակ կոմսի պատվին` նրբաճաշակ տորթի բաղադրատոմս։
Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
- ձու - 250 գր (սպիտակուց)
- շաքարավազ - 250 գր
- նուշ - 250 գր (աղացած)
- Կրեմի համար՝
- ձու - 2 հատ (դեղնուց)
- շաքարավազ - 85 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 35 գր
- կաթ - 300 մլ
- վանիլին - 1/2 թ/գդ
- կարագ - 360 գր (սենյակային ջերմասիճանի)
- պնդուկ - 80 գր (աղացած)
- Ձևավորման համար՝
- ջեմ ծիրանի - 2 ճ/գդ
- շոկոլադ սպիտակ - 200 գր (հալեցրած)
- կակաո - 1 թ/գդ
- նուշ - 100 գր(բոված)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը։ Սպիտակուցները հարում ենք մինչև փրփրեն։ Անընդհատ խառնելով ավելացնում ենք շաքարավազը։ Հարում ենք մինչև բեզեն միջին պնդության դառնա։
- Նուշը ավելացնում ենք բեզեին և զգուշորեն խառնում։ Զանգվածը տեղափոխում ենք ուղիղ գլխադիրով խոհարարական պարկի մեջ։
Թխելուց տապակի վրա 2 շերտը(ընդամենը 6 շերտ է լինելու) կարող ենք միանգամից դնել։ Եվ այսպես, վերցնում ենք յուղաթուղթը և 21 սմ տրամագծով շրջանի մեջ շրջաններ ենք գծում և դնում տապակի վրա։ Այդ գծած շրջանով լցնում ենք բեզեն։
Թխում ենք 20-25 րոպե մինչև 160 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև եզրերը ոսկեգույն դառնան։ Այդ նույն գործողությունն անում ենք նաև մյուս շերտերի հետ։ Թողնում ենք շերտերը մի քիչ սառեն և զգուշորեն հանում ենք յուղաթուղթը։
- Կրեմի համար՝ դեղնուցները շաքարավազի և օսլայի հետ հարում ենք մինչև սպիտակ փքուն զանգված ստանանք։
- Կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք վանիլինը և դնում կրակի վրա։ Հասցնում ենք եռման աստիճանի, կրակի տակն անջատում ենք, կափարիչով ծածկում և 10 րոպե հանգիստ թողնում։ Այնուհետև քամում ենք և թիակով անընդհատ խառնելով բարակ շիթով լցնում ենք դեղնուցով խառնուրդի մեջ։ Անընդհատ խառնելով եփում ենք. մինչև թանձրանա։
- Կրակից վերցնում ենք, տեղափոխում մեկ այլ տարայի մեջ, սննդային փաթեթով ծածկում և թողնում ենք սառչի։ Գործընթացն արագացնելու համար կարող ենք սառույցի վրա դնել։
Կրեմը լցնում ենք հարիչի բաժակի մեջ և միջին ուժեղության վրա հարում։ Աստիճանաբար ավելացնում ենք կտրատած կարագը։
- Վերջում ավելացնում ենք աղացած պնդուկը։ Կրեմը պատրաստ է։
Շերտերը կրեմով պատում ենք, մի քիչ կրեմ էլ թողնում են կողքերը պատելու համար։ Կողքերը պատելուց հետո բոված նուշի թերթիկներ ենք լցնում։
Վերջին շերտը հակառակ կողմով ենք դնում, (որ կողմից այն յուղաթղթին է կպած եղել) քանի որ այն ավելի հարթ է։ Վերևի շերտի վրա ծիրանի ջեմ ենք քսում և մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարանը։ Այնուհետև սառնարանից հանում ենք։
Սպիտակ շոկոլադի մի մասի մեջ կակաո ենք լցնում։ Սպիտակ շոկոլադը լցնում ենք խոհարարական պարկի կամ ուղիղ գլխադիրով խոհարարական ներարկիչի մեջ և սկսում տորթի վերևամասը սպիտակ շոկոլադով պատել։ Սպիտակ շոկոլադի վրա կակաոյով խառնած շոկոլադով գծիկներ ենք անում։
Տորթը պատրաստ է։ Սառնարանից հանում ենք, մոտ 20 րոպե սենյակային ջերմաստիճանում թողնում, այնուհետև մատուցում։
Այս տորթի հիմքում դասական դակուազն է, որը կարող ենք պատրաստել նուշով, պնդուկով կամ այդ երկուսի խառնուրդով։ Մեր տարբերակում շերտերը նուշով են, իսկ կրեմը կարագով եփած կրեմ է:)
Թողնել պատասխան
Մուտք եղեք: