- Yield: 5-6 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ Էսկիմո
Բաղադրիչներ
- Մուգ շոկոլադային բիսկվիթի համար՝
- ձվի դեղնուց - 3 հատ
- ձու - 2 հատ
- թթվասեր - 3 ճ/գդ
- շաքարավազ - 400 գր
- աղ - 1 թ/գդ
- կակաո - 70 գր
- սոդա - 5 գր
- ջուր - 240 մլ (եռացրած)
- սուրճ լուծվող - 2 գր (կամ սև սուրճ)
- բուսայուղ - 200 մլ
- վանիլին - 1 թ/գդ
- ալյուր - 220 գր
- Եփովի կրեմի համար՝
- շաքարավազ - 180 գր
- կաթ - 200 մլ
- ձվի դեղնուց - 11 հատ
- կարագ - 300 գր
- վանիլին - 1 թ/գդ
- Զարդարելու համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- խտացրած կաթ - 100 գր
- Շոկոլադե ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 70 մլ
- կարագ - 40 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը։ Ամանի մեջ ենք լցնում ձվերը, դեղնուցներն ու թթվասերը։ Եռացրած ջրի մեջ ենք լցնում լուծվող սուրճը, կամ էլ սովորական սուրճ ենք եփում։ Կաթսայի մեջ ենք լցնում կակաոն, շաքարավազը, աղը և սոդան։ Ավելացնում ենք եփված սուրճը և դնում ենք կրակի վրա։ Խառնուրդը 10 րոպե անընդհատ խառնելով եփում ենք մինչև պղպջակներ առաջանան։ Դա շերտերին մուգ հագեցած գույն կհաղորդի։
- Այնուհետև կրակից վերցնում ենք և հարիչի ամենացածր արագության վրա հարում ենք, որպեսզի խառնուրդը սառչի, կամ էլ կարող ենք խառնիչով հարել։ Շարունակում ենք հարել և աստիճանաբար ավելացնում ենք վանիլինն ու բուսայուղը։ Այնուհետև ավելացնում ենք ձվով զանգվածը, որն ամենասկզբում ամանի մեջ էինք լցրել։ Ապա ավելացնում ենք ալյուրն ու ամենացածր արագության վրա հարում ենք մինչև զանգվածը համասեռ դառնա։
- Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում, իսկ պատերը կարագով պատում ենք, այնուհետև ալյուր ենք ցանում։ Խմորը լցնում ենք ձևամանի մեջ։
Խմորը բաժանում ենք երկու մասի, 2 նույնաչափ ձևամանների մեջ ենք լցնում և թխում ենք։ Բիսկվիթը թխում ենք 30 րոպե նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
Շերտերը սառելուց հետո 2 մասի ենք բաժանում և ստանում ենք 4 շերտ։
- Պատրաստում ենք եփովի կրեմը։
Ձվի դեղնուցներն ու շաքարավազը լցնում ենք մեծ ամանի մեջ և հարում ենք մինչև շաքարավազը լուծվի։ Ավելացնում ենք կաթը և դնում ենք թույլ կրակի վրա։
Կրեմը, անընդհատ թիակով խառնելով, այնքան ենք եփում մինչև թանձրանա։ Եթե գդալի հակառակ երեսին մատով գիծ քաշենք և հետագիծը մնա, նշանակում է կրեմը պատրաստ է։ Կրեմի մեջ վանիլին և կարագ ենք լցնում, խառնում ենք մինչև կարագն ամբողջությամբ լուծվի։ Թողնում ենք կրեմը սառչի և դնում ենք սառնարանը։
- Սառած կրեմը սառնարանից հանում ենք, հարում ենք այնքան մինչև համասեռ դառնա։ Տորթը դասավորում ենք ձևամանի մեջ. յուրաքանչյուր շերտի վրա եփովի կրեմ ենք քսում։
- Պատրաստի տորթի վրա սննդային փաթեթ ենք քաշում և 5-6 ժամով (կամ ամբողջ գիշեր) դնում ենք սառնարանը, որպեսզի կրեմը շերտերի մեջ ներծծվի։ Տորթը ձևամանից հանում ենք։
- Սերուցքը խտացրած կաթի և եփովի կրեմի մնացորդի հետ (եթե իհարկե մնացել է) հարում ենք։ Տորթի վերևամասն ու կողքերը պատում ենք սպիտակ կրեմով և տեղափոխում ենք սառնարանը։
Պատրաստում ենք ջնարակը։ Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում ենք տաք սերուցքը և խառնիչով խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Կրակի վրայից վերցնում ենք, մի կտոր կարագ ենք ավելացնում և խառնում ենք մինչև կարագը լուծվի։ Թողնում ենք ջնարակը սառչի։
Տորթի վրա ջնարակ ենք քսում և ըստ ցանկության ձևավորում։ Կարող ենք ձևավորել սերուցքով և ելակով։
Տորթ Էսկիմո կարելի է մատուցել թեյի կամ սուրճի հետ, երկու դեպքում էլ քաղցր հաճույքն ապահովված է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat shnorhakalutyun,anpayman kpordzem
Միշտ պատրաստ ենք օգնել Ձեզ 🙂
Креми амар авели кич дзви дехнуцов енаравор чи лини?
Բարև Ձեզ, այս բաղադրատոմսի կրեմի համար մեզ 11 ձու է անհրաժեշտ 🙂
Ев ете Карели е таваи чапе,трамагице грек ели
Բարև Ձեզ, կարող եք պատրաստել 20-23 սմ տրամագիծ ունեցող ձևամանով 🙂
Isk 11dzvi spitakucov inch anenk
Բարև Ձեզ, կարող եք մերենգա պատրաստել և մեկ այլ թխվածք թխել 🙂
Шапат шааат шноракалутюн аргели шеф хошарар,иск креми меч ете конякел авелацненк?ЕС Айс тортиц керел ем гранд кендиине,нрп вра сев у Спитак нахшер ер глазуров арац,иск айд Спитак глазуре Спитак шоколадовер арвац?
Բարև Ձեզ, կարող եք նաև կանյակ ավելացնել 🙂 Դա այլ բաղադրատոմս է, որին կծանոթանաք փոքր-ինչ ուշ 🙂
Ete hnaravor e kakaoi ev sodai chaps gdalov kaseq?
Բարև Ձեզ, 4,5 ճ/գդ կակաո է հարկավոր և 0,5 թ/գդ սոդա 🙂
Shat shnorhakalutyun
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
Shatem xndrum slivkai baxadratoms Eli grew,mekel kievyan torti
Բարև Ձեզ, սերուցքի բաղադրատոմսը կտեղադրենք փոքր-ինչ ուշ, ահա խնդրեմ Կիևյան տորթի բաղադրատոմսը՝
http://www.cooks.am/?s=+%D5%AF%D5%AB%D6%87%D5%B5%D5%A1%D5%B6+%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9&Submit=Search+Site
Jnaraki mej taq serucq avelacnel – vorn e taq serucq@
Բարև Ձեզ, սերուցքը պետք է տաքացնել, այնուհետև լցնել շոկոլադի մեջ 🙂
Շատ անհաջող բաղադրատոմս էր, նախ ձվի անհասկանալի շատ վատնում, երկրորդը ձեթի շատ քանակության պատճառով խմորը փխրվում է,,,,խորհուրդ չեմ տալիս,,, ավելի լավ է պատրաստել մեկ այլ բաղադրատոմսով, որը շատ ավելի մատչելի կլինի, իսկ արդյունքը գոհացնող