- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 35 minutes
Տորթ Էսկիմո
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- ջուր - 5 ճ/գդ
- ալյուր - 100 գր
- վանիլին - 1 պտղունց
- ձու - 2 հատ
- կակաո - 1 ճ/գդ
- շաքարավազ - 100 գր
- սոդա - 0.25 թ/գդ
- Կրեմի համար՝
- կարագ - 250 գր
- ալյուր - 3 ճ/գդ
- վանիլին - 10 գր
- կաթ - 200 մլ
- շաքարավազ - 200 գր
- ձու - 2 հատ
- Ջնարակի համար՝
- կակաո - 2 ճ/գդ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- կարագ - 2 ճ/գդ
- թթվասեր - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք հիմքը: Համեղ էսկիմո պատրաստելու համար ձվի սպիտակուցներն ու դեղնուցները առանձնացնում ենք և սպիտակուցները լավ հարում: Դեղնուցների մեջ շաքարավազ և վանիլին ենք ավելացնում և լավ հարում: Այնուհետև լցնում ենք ջուրն ու կակաոն, ինչից հետո էլ սոդայի հետ մաղած ալյուրը: Այս ամենից հետո երկու զանգվածները միացնում ենք իրար և լավ հարում:
- Խմորը լցնում ենք 20 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:
- Պատրաստում ենք կրեմը: Շաքարավազը, վանիլինը, ձվերը և ալյուրը լավ հարում ենք, ավելացնում տաք կաթն ու կրկին հարում: Կրեմը եփում ենք մարմանդ կրակին, ինչից հետո վերցնում ենք կրակից: Կարագը լավ հարում ենք, լցնում կրեմի մեջ և հարում:
- Սենյակային ջերմաստիճանի հիմքի վրա լցնում ենք կրեմն ու տարածում:
- Պատրաստում ենք ջնարակը: Բոլոր բաղադրիչները դնում ենք մարմանդ կրակին և եռացնում: Այնուհետև լցնում ենք Էսկիմոյի վրա և տարածում:
- Էսկիմոն պատրաստ է:
- Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան և մատուցում:
Իսկ ո՞վ կհրաժարվի համեղ էսկիմո վայելելու հաճույքից 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
krem@ inchqan petq e epel krakin
Մինչև պինդ զանգված դառնալը
Eskimon ahavor er, xorhurd ktam patrasteq dzer imacac dzevov, qani vor nshvac tarberakov voch mi bany normal chstacvec!!!
Es grete amen or ogtvum em ays kayqic, uteliqnery iskpaes misht shat lav en stacvum, bayc xmorexenery het mi ban ayn che!!!))
Բարև Ձեզ: Ինչպես գիտենք՝ խմորեղենի պատրաստումն առավել մեծ կենտրոնացում ու հմտություն պահանջող աշխատանք է: Մի փոքր փոփոխությունն անգամ կարող է ազդել արդյունքի վրա: Գրեք մեզ, միասին կքննարկենք ցանկացած խնդիր ու միասին կգտնենք ցանկալի լուծումները: Շնորհակալություն մեզ հետևելու համար:
Isk inchpes karox em dzez grel ?
Սիրելի Թեհմինե, մեզ կարող եք գրել info@cooks.am էլեկտրոնային հասցեով։ ։)
Իրոք շատ համեղ էր։
Առաջին անգամ էի պատրաստում ու ստացվեց😊😊