- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 10 minutes
Տորթ ”Թռչնի կաթ մարմելադով”
Բաղադրիչներ
- Մարմելադի համար՝
- ազնվամորի - 400 գր (սառեցված)
- շաքարավազ - 100 գր
- ժելատին - 8 գր (թերթավոր)
- Ջնարակի համար՝
- գլյուկոզա - 200 գր (օշարակ)
- շաքարավազ - 200 գր
- ջուր - 100 գր
- խտացրած կաթ - 135 գր
- շոկոլադ սև - 200 գր
- ժելատին - 14 գր (թերթավոր)
- Սուֆլեի համար՝
- բիսկվիթ - 1 հատ
- ագար-ագար - 4 թ/գդ
- շաքարավազ - 400 գր
- կարագ - 150 գր
- ձվի սպիտակուց - 6 հատ
- ջուր - 150 մլ
- խտացրած կաթ - 70 գր
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 10:
Սկզբում պատրաստում ենք մարմելադը։ Ազնվամորին հալեցնում ենք։ Ժելատինի վրա ջուր ենք լցնում։ Ազնվամորին բլենդերով հարում ենք և մաղով անցկացնում։ Խյուսի մեջ շաքարավազ ենք ավելացնում և դնում կրակի վրա։ Եփում ենք մինչև շաքարավազը լուծվի։ Ժելատինը քամում ենք, որպեսզի ջուրը դուրս գա միջից։ Այնուհետև այն ավելացնում ենք ազնվամորու մեջ և լավ խառնում ենք։
- Լցնում ենք ցանկացած տեսակի ձևամանների մեջ և առնվազն 3 ժամով (լավ կլինի գիշերը սառնարանում թողնել) տեղափոխում սառնարանը։
- Սուֆլեի նշված բաղադրիչներից 26 սմ տրամագծով կլոր տորթ է ստացվում, կամ 3 տեսակի փոքր տորթեր` տարբեր ձևամաններով։ Բիսկվիթը ձևամանների չափով 3 շերտի ենք կիսում։
- Պատրաստում ենք սուֆլեն.
Ագարի վրա ջուր ենք լցնում։ Փափուկ կարագը հարում ենք և անընդհատ հարելով, մաս առ մաս խտացրած կաթ ենք ավելացնում։ Առայժմ մի կողմ ենք դնում։
- Ագարը դնում ենք կրակի վրա և տաքացնում` մինչև լուծվի։ Մաս առ մաս շաքարավազ ենք ավելացնում և եփում ենք մինչև շաքարավազը լուծվի։ Ահա այսպիսի փրփուր է առաջանալու։ Եթե խոհարարական ջերմաչափ կա, ապա ջերմաստիճանը պետք է մինչև 108 աստիճանի հասնի։ Ավելացնում ենք կիտրոնահյութը և ևս 2 րոպե եփում ենք։ Այդ ընթացքում սկսում ենք սպիտակուցները հարել` մինչև փքուն զանգված ստանանք։
Ագարը կրակից վերցնում ենք, թողնում ենք մինչև 80 աստիճան սառչի, բայց կարող ենք, անմիջապես, անընդհատ հարելով, բարակ շիթով սպիտակուցների մեջ լցնել։ Սպիտակուցները օշարակի հետ հարում ենք և մաս առ մաս ավելացնում խտացրած կաթով և կարագով զանգվածը (ընդ որում կարող ենք հարիչի արագությունն իջեցնել)։
- Ձևամանը սննդային փաթեթով ծածկում ենք և սուֆլեն լցնում։ Այնուհետև սուֆլեի վրա ենք դնում մարմելադը։ Այդ ամենը պետք է արագ անենք, քանի որ սուֆլեն ագարի շնորհիվ արագ պնդանում է։ Մարմելադի վրա կրկին սուֆլե ենք լցնում այնքան, որ բիսկվիթի համար էլ տեղ մնա։
- Բիսկվիթը դնում ենք, թեթևակի սեղմում և 3 ժամով տեղափոխում սառցախցիկի մեջ։
- Ժամանակը լրանալուն պես սառնարանից հանում ենք և ձևամանից ազատում։ Մինչև ջնարակը պատրաստելը, տորթը դնում ենք սառցարանը։
- Պատրաստում ենք հայելանման ջնարակը։
Գլյուկոզայի օշարակը (կարող ենք մեղրով փոխրինել, բայց կարող է այդպիսի փայլուն չլինել), շաքարավազն ու ջուրը խառնում ենք իրար և դնում ենք կրակի վրա։ Եփում ենք մինչև շաքրավազը լուծվի։ Զանգվածը եռալուց հետո կրակից վերցնում ենք։ Ժելատինը նախապես ջրում թրջում ենք։ Խորը ամանի մեջ ենք լցնում կտրատած շոկոլադը վրան ենք լցնում տաք օշարակը, խառնում ենք և ավելացնում խտացրած կաթն ու քամած ժելատինը և ձեռքի բլենդերով հարում ենք` ամանը թեթևակի կողք թեքելով (բլենդերը անկյան տակ ենք պահում) որպեսզի պղպջակներ չառաջանան, ջնարակը սննդային փաթեթով ծածկում ենք (կարող ենք այդպես մեկ օր թողնել, որպեսզի գույնն ավելի լավը լինի)։
Ջնարակը 35 աստիճանի սառեցնելուց հետո սննդային փաթեթը հանում ենք։ Տորթը դնում ենք յուղաթղթապատ տապակին դրված ցանցի վրա և սկսում ենք ջնարակը կենտրոնից բիսկվիթի վրա լցնել, այնուհետև կողքերին ենք լցնում։ Անմիջապես տորթը տեղափոխում ենք մատուցարանի վրա` ջնարակի ավելցուկները մաքրելով։ Այսպիսի տորթերը պետք է անմիջապես ձևավորել։
Տապակի մեջ ծորացած ջնարակը կարող ենք հավաքել և սառնարանում մինչև 1 ամիս պահել, իսկ օգտագործելուց առաջ, պետք է պարզապես միկրոալիքային վառարանում տաքացնել։ Տորթը պետք է կտրել սառը վիճակում ` տաք չոր դանակով։ Բարի ախորժակ։
Ի դեպ, թռչնի կաթ կարող ենք պատրաստել ոչ միայն ազնվամորիով, այլև ցանկացած այլ հատապտղով` ըստ ճաշակի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dsez
Es uzumem mek ban imanal.
80 nakanerin menk mi hat xmorexeneynk arnum ev dran asumynk ( perojni ). Vran kremov
Ete gitek dra recepte, xntrumem grek
Thank you ?