- Yield: 5-6 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ Թռչնի կաթ
Բաղադրիչներ
- Սուֆլեի համար՝
- ձվի սպիտակուց - 6 հատ
- ժելատին - 25 գր
- ջուր - 75 մլ
- շաքարավազ - 100 գր
- կարագ - 120 գր
- խտացրած կաթ - 150 գր
- աղ կիտրոնի - 1/4 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթ ահա այս եղանակով:
Բիսկվիթը 3 հավասար մասերի ենք բաժանում և մեկը 1.5-2 սմ հաստությամբ կտորների բաժանում:
- Պատրաստում ենք սուֆլեն: Ժելատինը լցնում ենք ջրի մեջ, ավելացնում կիտրոնի աղի կեսն ու շաքարավազը, մարմանդ կրակին խառնում ենք և թողնում մի կողմի վրա:
Կարագն ու խտացրած կաթը լավ հարում ենք:
Սպիտակուցները շատ լավ հարում ենք և ավելացնում կիտրոնի աղի մյուս կեսը:
- Սպիտակուցային զանգվածի մեջ զգուշությամբ լցնում ենք խտացրած կաթով, այնուհետև ժելատինով զանգվածը և խառնում ենք:
- Բացվող ձևամանի մեջ դնում ենք առաջին բիսկվիթը:
- Լցնում ենք սուֆլեի մի մասը և մի քանի րոպեով տեղափոխում ենք սառնարան:
շ - Սուֆլեի վրան շարում ենք կտրատած բիսկվիթները:
- Այնուհետև լցնում ենք մնացած սուֆլեն ու դնում մյուս բիսկվիթը: Տորթը մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան:
- Ահա և վերջ:
Թռչնի կաթ տորթի ևս մեկ շատ հաջող բաղադրատոմս 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Նա ժելատինն ինչ եղավ
Բարև Ձեզ Լիա ջան, սպիտակուցային զանգվածի մեջ պետք է լցնեք խտացրած կաթով ու ժելատինով զանգվածը:
Barev dzez jelatin@ sar@ jri men enq lcnum.Isk chi lini biskvitayin serterin qsel krem aynuhetev jelatinov patrastvac suflen.isk amena verjum verevi sherti vra qsel glazur.Naxapes shnorakalutyun.
Բարև Ձեզ, սիրելի Արևիկ, ժելատինը լցնում ենք ջրի մեջ, դնում ենք թույլ կրակի վրա ու անընդհատ խառնում ենք։ Կարելի է պատրաստել նաև այդ տարբերակով: 🙂
Բարև Ջեզ կասեք ժելատինը սովորական սառը ջրի մեջ ենք լցնում թե տաք
Բարև Ձեզ, սառը ջրի մեջ է պետք լուծել 🙂
Շնորհակալություն
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
Շատ շնորհակալություն պատասխանի համար։
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
Естех схала патраствел дзев@…..
Ай са найек, ес кани ангам порцелем , Шат лав стацвум е….
https://youtu.be/D5-aYoWLsNI
Բարև Ձեզ, Թռչնի կաթի պատրաստման բազամթիվ եղանակներ ու բաղադրատոմսեր կան, մենք ներկայացնում ենք ինչպես դասական, այնպես էլ՝ այլընտրանքային տարբերակները: Ահա այստեղ կարող եք գտնել Թռչնի կաթի տարբեր բաղադրատոմսեր՝
http://www.cooks.am/?s=+%D5%A9%D5%BC%D5%B9%D5%B6%D5%AB+%D5%AF%D5%A1%D5%A9&Submit=Search+Site
?
Jelatiny sary jrov chi lucvum. Petqa krakin eracnel
Այո Աննա ջան, պետք է մարմանդ կրակին տաքացնել՝ անընդհատ խառնելով 🙂
Vor xntrem kgreq baxadratoms@
Սիրելի Լիլիթ, ո՞ր բաղադրատոմսի մասին է խոսքը։ ։)