- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Տորթ «Թռչնի կաթ»
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձվի դեղնուց - 3 հատ
- ձու - 1 հատ
- ալյուր - 70 գր
- շաքարավազ - 70 գր
- աղ - 1 պտղունց
- վանիլին - 1 թ/գդ
- Օշարակի համար՝
- ջուր - 75 մլ
- շաքարավազ - 50 գր
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
- Սուֆլեի համար՝
- ձվի սպիտակուց - 3 հատ
- ագար-ագար - 2 թ/գդ
- շաքարավազ - 300գր
- ջուր - 100 մլ
- աղ կիտրոնի - 0,3 թ/գդ
- վանիլին - 1 թ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 գր
- Ջնարակի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100գր
- շոկոլադ սև - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ջեռոցը տաքացնում ենք 170 աստիճան, ձվերը շաքարավազի, աղի ու վանիլինի հետ հարում ենք այնքան, մինչև ստացվի բաց գույնի փրփուր: Ավելացնում ենք մաղած ալյուրն ու սիլիկոնե թիակով զգուշորեն խառնում այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Խմորը լցնում ենք 16 սմ տրամագծով քանդվող ձևամանի մեջ:
- Թխում ենք մոտ 20 րոպե: Բիսկվիթը թողնում 5 րոպե, հանում ենք ձևամանից և հովացնում ցանցի վրա:
- Պատրաստում ենք օշարակը: Ջուրն ու շաքարավազը եռացնում ենք այնքան, որ շաքարավազը հալչի, այնուհետև ավելացնում ենք կիտրոնի հյութը և զանգվածը հովացնում:
Երբ բիսկվիթը լավ հովանում է, դանակ-սղոցով հարթեցնում ենք մակերևույթը և երկայնակի կիսում: Տակի շերտը դնում ենք 20 սմ տրամագծով քանդվող ձևամանի մեջ (ձևամանի մեջ պետք է դնել յուղաթուղթ) և սիլիկոնային վրձնի օգնությամբ օշարակը տարածում ենք վրան: Երկրորդ շերտի համար նախատեսված բիսկվիթի վրա նույնպես կարելի է անմիջապես օշարակ լցնել: - Պատրաստում ենք սուֆլեն: Սենյակային ջերմաստիճանի սերուցքը հարում ենք այնքան, որ վերջինս պնդանա:
Շաքարավազն ու ագար-ագարը լցնում ենք կաթսայի մեջ, վրան ջուր ավելացնում և դնում կրակին: Օշարակն անընդհատ խառնելով եփում ենք:
Սպիտակուցներն ու կիտրոնի աղը հարում ենք մինչև լավ խտանալը, հետո բարակ շիթով ավելացնում ենք օշարակը (հարելը չդադարեցնելով):
Զանգվածն արագ մեծանում է, դառնում փքուն, փայլուն ու խիտ: Սպիտակուցային զանգվածին ավելացնում ենք հարած սերուցքը, վանիլինը ու դանդաղ հարում, մինչև ստացվի համասեռ խառնուրդ: Այժմ պետք է շատ արագ գործել, քանի որ սուֆլեն շատ արագ կծկվում է:
Սուֆլեի կեսը լցնում ենք կաղապարի մեջ դրված բիսկվիթի վրա, դնում ենք երկրորդ շերտն ու լցնում մնացած սուֆլեն: Մակերևույթը հարթեցնում ենք ու դնում սառնարանի մեջ:
- Պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադը մանրացնում ենք, սերուցքը տաքացնելով գրեթե հասցնում ենք եռման աստիճանի ու կրակից վերցնում: Մանրած շոկոլադը լցնում ենք սերուցքի մեջ ու լավ խառնում: Համասեռ ջնարակը հովացնում ենք:
- Տորթը սառնարանից հանում ենք, պոկում ենք յուղաթուղթը, վրան լցնում ենք խտացած ջնարակն ու 1 ժամով դնում սառնարան, որպեսզի ջնարակը սառչի: Ահա և վերջ:
Ինչպես տեսնում եք թռչնի կաթ պատրաստելն այնքան էլ բարդ չէ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
inch qanakutyamb jelatinov kareli e poxarinel?
2.5 թ/գդ ժելատին է անհրաժեշտ 🙂