- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 20-25 minutes
Տորթ «Թռչնի կաթ»
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 140 գր
- շաքարավազ - 100 գր
- կարագ - 100 գր
- ձու - 2 հատ
- փխրեցուցիչ - 1 պտղունց
- վանիլին - 1 թ/գդ
- Սուֆլեի համար՝
- ձվի սպիտակուց - 3 հատ
- ագար-ագար - 2 թ/գդ
- աղ կիտրոնի - ½ թ/գդ
- շաքարավազ - 450 գր
- կարագ - 200 գր
- խտացրած կաթ - 100 գր
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 80 գր
- կարագ - 50 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 15 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Շաքարավազն ու կարագը հարում ենք այնքան, մինչև ստացվի սպիտակ փքուն զանգված: Ավելացնում ենք ձվերը և հարում:
- Լցնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը, վանիլինը և գդալի օգնությամբ համասեռ խմոր ենք հունցում:
- Ջեռոցը 200 աստիճան տաքացնում ենք: Յուղաթղթի վրա 22 սմ տրամագծով երկու շրջան ենք գծում, թուղթը շրջում ու դնում տապակի մեջ: Խմորը հավասարաչափ լցնում ենք շրջանների մեջ: Թխում ենք յուրաքանչյուրը 8-9 րոպե: Հովացնում ենք և շրջանագծի չափերի համեմատ եզրերը հավասարեցնում:
- Պատրաստում ենք սուֆլեն: Ագար-ագարը նախապես թրջում ենք 160 մլ ջրում (մոտ 1 ժամ): Կարագն ու խտացրած կաթը հարում ենք միջին արագությամբ: Ստացված փքուն զանգվածը դնում ենք մի կողմ:
- Ագար-ագարը դնում ենք կրակին, խառնելով հասցնում եռման: Եռացնում ենք մոտ 1 րոպե: Լցնում ենք շաքարավազը, նորից հասցնում եռման: Մարմանդ կրակին 10-12 րոպե օշարակ ենք եփում: Եթբ օշարակը պատրաստվում է, ծավալով մեծանում է, իսկ մակերևույթին սպիտակ փրփուր է գոյանում:
- Օշարակը հովացնում ենք մինչև 80 աստիճան: Ավելի շատ հովացնել պետք չէ, քանի որ վերջինս կխտանա: Քանի դեռ օշարակը հովանում է (3-4 րոպե), սկսում ենք հարել սպիտակուցներն ու կիտրոնի աղը: Հարում ենք այնքան, մինչև կայուն փրփուր ձևավորվի: Հարելը չդադարեցնելով՝ բարակ շիթով ավելացնում ենք օշարակը: Հարում ենք այնքան, մինչև ստացվի խիտ, թանձր զանգված: Ավելացնում ենք խտացրած կաթի ու կարագի խառնուրդը և թույլ արագությամբ հարում մինչև համասեռ զանգվածի վերածվելը:
- Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքը տաքացնելով հասցնում ենք եռման, իսկ շոկոլադը միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա հալեցնում: Սերուցքը լցնում ենք շոկոլադի մեջ, խառնում մինչև համաձուլվելը: Ավելացնում ենք տաք կարագը և խառնում:
Հավաքում ենք տորթը: 22 սմ տրամագծով ձևամանի հատակին յուղաթուղթ ենք փռում, դնում ենք բիսկվիթը, վրան տարածում ենք սուֆլեի կեսը և ծածկում երկրորդ բիսկվիթով: Լցնում ենք սուֆլեի երկրորդ կեսը: 3-4 ժամ պահում ենք սառնարանում, մինչև լավ հովանա:
- Տորթի սառած մակերևույթին լցնում ենք ջնարակը: Ցանկության դեպքում կարելի է վրան ձևավորել՝ ջնարակը լցնելով խոհարարական պարկի մեջ: Եվս 3-4 ժամ պահում ենք սառնարանում, որից հետո վայելում ենք:
- Ահա և վերջ:
- Պատրաստ է:
Թռչնի կաթ կոչվող թխվածքը բոլորս էլ սիրում ենք դեռ մանկուց: Ուրեմն ինչո՞ւ մի որոշ ժամանակով չվերադառնալ մանկության մոլորակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Барев дзез чек аси вортехиц гненк агар агар
Բարև Ձեզ Աստղիկ ջան, ագար- ագար վաճառվում է խոշոր սուպերմարկետներում և համեմունքների մասնագիտացված խանութներում:
шноракалутюн
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
Здравствуйте, ну очень вкусный тортик !!! Вчера пекла ,моим очень понравился! Спасибо за рецепт!!!
Շնորհակալ ենք, որ վստահում եք մեզ: 🙂
Կներեք, իսկ ի՞նչ է ագար-ագարը… Շատ անծանոթ բաղադրիչ է
Բարև Ձեզ, ագարը դոնդողաստեղծ նյութ է, որի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝
http://www.cooks.am/ingredients/%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80-%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80/
ISK PXRECUCICH@ INCH E EV VORYEX E VACHARVUM
Shat hamex e , u shat lav e stacvum , shnorhakal em.
Շատ լավ է Նարինե ջան, այդպես էլ շարունակեք 🙂
Ձեր բաղադրատոմսերը շատ գայթակղիչ են , անկեղծ ուզում եմ բոլորը փորձեմ .
Բարև Ձեզ, անչափ շնորհակալ ենք ^_^
Barev dzez,agar-agar chunenq,apa inchpes patrastel suflen jelatinov cheq hushi?
Barev dzez,agar-agar chunenq,apa inchpes patrastel sufle jelatinov, cheq hushi?
Բարև Ձեզ Հայարփի ջան, ագարը կարող եք գտնել մթերային խանութներից: Ցանկության դեպքում այն կարող եք փոխարինել ժելատինով, բայց ավելի լավ կստացվի ագարով տարբերակը 🙂