- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 45 minutes
Տորթ ”Իրիս”
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- կարագ - 10 գր
- շաքարավազ - 200 գր
- ալյուր - 200 գր
- ձու - 4 հատ
- Կրեմի համար՝
- խտացրած կաթ եփված - 400 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 350 մլ
- Օշարակի համար՝
- խտացրած կաթ եփված - 2 ճ/գդ
- կոնյակ - 2 ճ/գդ
- ջուր - 150 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվի սպիտակուցներն ու դեղնուցները առանձնացնում ենք, սպիտակուցները լավ հարում ենք և կամաց-կամաց ավելացնում շաքարավազը: Այնուհետև հատ առ հատ լցնում ենք դեղնուցներն ու հարում: Վերջում ավելացնում ենք ալյուրն ու խմոր հունցում: Այս ամենից հետո խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե:
- Բիսկվիթը հավացնում ենք, հանում ձևամանից և 4-5 ժամով հանգիստ թողնում:
- Պատրաստում ենք օշարակը: Ջուրն ու 2 ճ/գդ եփած խտացրած կաթը մարմանդ կրակին եռացնում ենք, ավելացնում կոնյակն ու խառնում: Բիսկվիթը երկու մասի ենք բաժանում և օշարակով տոգորում:
- Պատրաստում ենք կրեմը: Սերուցքը լավ հարում ենք, կամաց-կամաց ավելացնում ենք եփած խտացրած կաթը:
Առաջին շերտին կրեմ ենք քսում և դնում երկրորդ շերտը:
- Վերջում կրեմապատում ենք ողջ տորթը:
- Տորթը 2-3 ժամով տեղափոխում ենք սառնարան և մատուցում:
Իսկ Դուք սիրում ենք տորթ ”Իրիս” 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: