- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 25 minutes
Տորթ «Լենինգրադյան»
Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
- ալյուր - 500 գր
- շաքարավազ - 175 գր
- կարագ - 300 գր
- ձու - 2 հատ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Շարլոտտ կրեմի համար՝
- կարագ - 300 գր
- շաքարավազ - 200 գր
- կաթ - 150 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- կոնյակ - 1 ճ/գդ
- վանիլին - 1 թ/գդ
- կակաո - 12 գր
- Ջնարակի համար՝
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 50 մլ
- շոկոլադ սև - 150 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը: Հագցնում ենք հարիչի հարթ գլխադիրը, ցածր արագությամբ հարում կարագն ու շաքարավազը, համասեռ խառնուրդ ստանալուն պես ավելացնում ձվերն ու հարում այնքան, մինչև ստացվի համասեռ, հարթ զանգված:
- Ավելացնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրն ու խառնում:
- Եթե խմորը տաքացել է, պետք է 10-15 րոպե հովացնել սառնարանում:
Գրտնակելուց առաջ խմորը ձեռքերով մի քիչ հունցում ենք և աղյուսի տեսք տալիս: Բաժանում ենք 4 մասի:
- Յուղաթղթի վրա ալյուր ենք ցանում և խմորի ամեն մի կտորը թղթի վրա գրտնակում մոտ 4 մմ հաստությամբ: Գրտնակած խմորից կտրում ենք 20 x20 սմ չափսի քառակուսի, որը թխելուց առաջ 10 րոպե պահում ենք սառցախցիկում:
- Թխում ենք 200 աստիճանում 8-10 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը: Օգտագործելուց առաջ լավ հովացնում ենք: Կողքերից ավելացած խմորները միացնում ենք, գրտնակում և թխում: Հետո հովացնում ենք ու մանր փշրում:
Պատրաստում ենք շարլոտտ կրեմը: Կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում շաքարավազն ու անընդհատ խառնելով հասցնում եռման:
Դեղնուցներն առանձին թեթևակի հարում ենք, հարելը շարունակելով՝ բարակ շիթով ավելացնում կաթի ու շաքարավազի տաք խառնուրդը: Հետո ստացվածը նորից լցնում ենք կաթսայի մեջ և անընդհատ խառնելով եփում մինչև խտանալը: Հովացնում ենք մինչև սենյակային ջերմաստիճան:
- Սենյակային ջերմաստիճանի կարագը ձեռքի հարիչով թեթևակի հարում ենք, մինչև դառնա բաց գույնի զանգված: Հարելը չդադարեցնելով՝ աստիճանաբար ավելացնում ենք կաթնային օշարակը, հետո լցնում ենք կոնյակն ու վանիլինը: Խնամքով լավ խառնում ենք, մինչև ստացվի փքուն կրեմ:
- Սպիտակ կրեմից մի քիչ՝ մոտ 4 ճ/գդ պահում ենք, մնացածի մեջ կակաո ավելացնում ու հարում: Շոկոլադային կրեմից նույնպես 3-4 ճ/գդ մի կողմ ենք դնում:
- Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքը տաքացնում ենք, ավելացնում մանրացված շոկոլադը և արագ խառնում մինչ շոկոլադի ամբողջովին հալչելը: Պետք է ստանանք շոկոլադե համասեռ զանգված:
- Սկսում ենք հավաքել տորթը: Շերտերից մեկին ջնարակ ենք քսում: Դա լինելու է վերին շերտը: 20-30 րոպեով դնում ենք սառնարան, որպեսզի ջնարակը հավաքվի:
Տորթը հավաքելն ավելի հարմար է յուղաթղթի վրա: Դրա համար առաջին շերտը դնում ենք թղթի վրա, վրան հավասարաչափ քսում շոկոլադային կրեմի 1/5-ը:
- Կրեմի վրայից կիպ դնում ենք երկրորդ շերտը՝ ափով զգուշությամբ սեղմելով (շերտերը շատ փխրուն են և հեշտութամբ կարող են փշրվել): Նույնը կրկնում ենք բոլոր շերտերի հետ, բացի ջնարակապատից:
Ջնարակապատ շերտը սառնարանից հանում ենք և դնում տորթի վրա: Տորթի կողքերին կրեմ ենք քսում ու ծածկում փշրանքներով:
- Տորթի երեսը զարդարում ենք մի կողմ դրած կրեմներով:
Դե ինչ, հուսով ենք ամեն անգամ լենինգրադյան տորթ պատրաստելիս Դուք կթռչեք ժամանակի ու տարածության միջով ու կհայտնվեք երջանիկ ու անհոգ մանկության մոլորակում, չէ՞ որ այս տորթի համը Ձեզ մանկուց է հայտնի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: