- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30-35 minutes
Տորթ լիկյորային կրեմով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 100 գր
- լիկյոր - 150 մլ (ձվային)
- կարագ - 120 գր (հալեցրած)
- վանիլին - 0,5 թ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- ալյուր - 200 գր
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 250 գր
- շաքարի փոշի - 150 գր
- կակաո - 4 ճ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 80 մլ
- շոկոլադ սև - 200 գր
- լիկյոր - 60 մլ (ձվային)
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը շաքարավազի, կարագի, վանիլինի և լիկյորի հետ խառնում ենք այնքան, մինչև համասեռ դառնա։
- Փխրեցուցիչն ու ալյուրը մաղում ենք, ավելացնում ենք զանգվածին և խմոր ենք հունցում։
- Խմորը լցնում ենք յուղով պատված ձևամանի մեջ և նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-35 րոպե թխում ենք։
Պատրաստի բիսկվիթը սառեցնում ենք և 3 շերտի բաժանում։ - Պատրաստում ենք կրեմը։ Մասկարպոնեն շաքարի փոշու և կակաոյի հետ (հարիչի միջին արագության վրա) հարում ենք։
- Շոկոլադը կտրատում ենք և լցնում կաթսայի մեջ, ավելացնում ենք սերուցքը, լիկյորը և դնում ենք գոլորշու վրա։
Շոկոլադը հալեցնում ենք։
- Շոկոլադե զանգվածը մասկարպոնեով զանգվածի հետ խառնում ենք։
- Եթե կրեմը բավական թանձր չէ, 20 րոպեով դնում ենք սառնարանը։ Դնում ենք առաջին շերտը` կրեմով պատում, այնուհետև երկրորդ շերտն ենք դնում` կրեմով պատում, որից հետո երրորդ շերտն ենք դնում և տորթի վերևամասն ու կողքերը կրեմով պատում ենք։ Ձևավորում ենք ըստ ճաշակի:
Լիկյորային կրեմով պատրաստված շատ համեղ տորթ , որը կարող ենք մատուցել թեյի կամ սուրճի հետ։ Բաղադրիչները նախատեսված են 20 սմ տրամագծով ձևամանի համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat lavner shnorakalutyun
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂
shat lavner shnorakalutyun
🙂
ZAT LN EN TORDERY
Շնորհակալ ենք Դիանա ջան 🙂
Amenincnel sat lavnen porcel em
Ուրախ ենք, որ հավանել եք : )
Knereq likyor dzvayin?
Բարև Ձեզ, այո, մեզ ձվային լիկյոր է անհրաժեշտ 🙂