- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Տորթ խտացրած կաթով
Բաղադրիչներ
- խտացրած կաթ - 1 տուփ
- կարագ - 200 գր
- վաֆլի - 7 հատ
- բանան - 2 հատ
- կիվի - 4 հատ
- դեղձ - 3 հատ
- կոկոսի քերուկ - 80 գր
Քայլերի հաջորդականություն
- Խտացրած կաթը փափկեցրած կարագի հետ հարում ենք մինչև թանձր, փքուն ու բաց գույնի զանգված ստանանք:
- Վաֆլե շերտը դնում ենք մատուցարանի վրա և պատում կրեմով:
- Վրան ենք դնում կլոր կտրատած բանանը:
- Վրան ենք դնում մյուս վաֆլե շերտը, պատում ենք կրեմով և շարում կլոր կտրատած կիվիները:
- Ծածկում են երրորդ շերտով, վրան շարում դեղձի կտորները:
- Նույն գործընթացը կրկնում ենք մնացած շերտերի հետ և վրան կոկոսի քերուկ ցանում:
- Նախքան մատուցելը տորթը դնում ենք սառնարանում:
Ի դեպ, խտացրած կաթով այս տորթի մեջ կարող եք ցանկացած միրգ և հատապտուղ օգտագործել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: