Տորթ «Կաթնային»

Կարդալ հետո
Նյութի հղումը ուղարկվել է ձեր էլ․ հասցեին։
Դաշտի լրացումը պարտադիր է։
Տեղի է ունեցել սխալ։ Փորձել կրկին։
Տորթ կաթնային
  1. Խմորը պատրաստելու համար  ձվերը հարում ենք խտացրած կաթի հետ: tort-katnayin-1
  2. Ավելացում ենք աղի ու փխրեցուցիչի  հետ հարված ալյուրը, խառնում ենք: Ավելացնում ենք հալեցրած կարագն ու խառնում ոչ այնքան թանձր խմորը: tort-katnayin-2
  3. Թխում ենք բլիթները: Վերցնում ենք յուղաթուղթը, դրա վրա դնում անջատովի ձևամանի եզրամասը: Կենտրոնում դնում ենք 2 ճ/գ խմոր ու համաչափ տարածում դեպի եզրերը: tort-katnayin-3
  4. Հանում ենք եզրային ֆորման: tort-katnayin-4
  5. Թխում ենք 180 աստիճանում` 6-7 րոպե: Կրկնում ենք գործողությունը խմորի մնացած մասի հետ:  Հովացնում ենք բլիթները: Կստացվի մոտ 8 բլիթ: Որպես տարբերակ` կարող ենք կատարել նաև առանց ֆորմայի. պարզապես յուղաթղթի վրա համապատասխան տրամագծի ափսե ենք դնում ու մատիտով գծում: Յուղաթուղթը մատիտով շրջում ենք ներքև և խմորով լցնում նկարված շրջանակը: Պատրաստում ենք կրեմը: Սենյակային ջերմաստիճանի մասկարպոնեն թիով տրորում ենք` մինչև փափուկ դառնա: Սերուցքը հարում ենք շաքարի փոշու հետ: Մասկարպոնեին ենք ավելացնում սերուցքի մեկ երրորդն ու խառնում` մինչև համասեռ դառնա: Ավելացնում ենք մնացած սերուցքը, խառնում:            tort-katnayin-5
  6. Բլիթները շերտավորում ենք կրեմով, յուրաքանչյուր շերտը պատում մանր քերիչով քերած շոկոլադով: Կրեմի մնացորդով պատում ենք տորթի կողքերն ու վերևը: Զարդարում ենք ըստ ճաշակի: Դրա համար կարելի է մի փոքր կրեմ ևս պատրաստել: tort-katnayin-final
  7. Թողնում ենք, որ տորթ սառնարանում մնա նվազագույնը 4 ժամ, իսկ էլ ավելի լավ կլինի` ողջ գիշերը: Կտրտում ենք ու մատուցում: tort-katnayin-7

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

  1. Սիրելի ընթերցող, անհրաժեշտ է 200 գր ալյուր։ ։)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *