- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 60 minutes
Տորթ կաթնաշոռախնձորային կրեմով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 6-8: Մեզ անհրաժեշտ է 20 սմ տրամագծով ձևաման:
Շերտերի համար նախատեսված բոլոր բաղադրիչնեը խառնում ենք իրար, բայց չենք հարում։ Խմորը պետք է թանձր թթվասերի կազմություն ունենա։ Այն լցնում ենք բուսայուղապատ և ալրապատ ձևամանի մեջ։ Թխում ենք մոտ 1 ժամ նախապես մինչև 165 աստիճան տաքացրած ջեռոցում։ Ջեռոցից հանում ենք, թողնում սառչի, ինչից հետո 3 շերտի ենք կիսում։
Պատրաստում ենք խնձորով խյուսը: խնձորները կեղևազատում ենք և սերմերը հանում։ Կտրատում ենք, դնում կաթսայի մեջ, ջուր և շաքարավազ ավելացնում։ Խնձորները թույլ կրակի վրա մոտ 30 րոպե եփում ենք։ Այնուհետև բլենդերով խյուսի ենք վերածում։
Պատրաստում ենք օշարակը: խնձորի հյութը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու հասցնում ենք եռման աստիճանի։ Օշարակը պատրաստ է։
- Այժմ շերտերը փափկեցնելու 2 տարբերակ կա. կամ սառած շերտերը տաք օշարակով ենք ներծծում, կամ տաք շերտերը` սառած օշարակի հետ։ Քանի որ մեր շերտերը սառած են, ապա տաք օշարակով ենք փափկեցնում։ Եթե կաթնաշոռը հատիկավոր է, ապա պետք է մաղով անցկացնել կամ բլենդերով հարել։ Կաթնաշոռը խնձորի խյուսի հետ խառնում ենք և հարում այնքան մինչև համասեռ զանգված ստանանք։
Տորթի շերտերը պատում ենք կրեմով և իրար վրա շարում, տորթի վերևամասն ու կողքերը նույնպես պատում ենք կրեմով։ Տորթը գիշերը սառնարանում ենք թողնում։
- Ահա և վերջ:
Այսպիսով, կաթնաշոռախնձորային կրեմով շատ հյութեղ և նուրբ տորթ ստացանք` խնձորահին վառ արտահայտությամբ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: