- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ «Կատարելություն»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ջուր - 250 մլ
- կարագ - 100 գր
- ալյուր - 100 գր
- աղ - 1 պտղունց
- ձու - 4 հատ
- Կրեմի համար՝
- թթվասեր - 900 գր
- շաքարի փոշի - 200 գր
- Զարդարանքի համար՝
- քացախ - 1 ճ/գդ
- շաքարավազ - 100 գր
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Թթվասերը լցնոմ ենք մարլյայի և ողջ գիշեր թողնում, որ քամվի:
- Պատրաստում ենք խմորը: Ջուրը հասցնում ենք եռման, մեջը լցնում 1 պտղունց աղ: Կարագը հալեցնում ենք և լցնում ջրի մեջ: Այնուհետև ավելացնում ենք ալյուրը և կրակից չհանելով խառնում՝ մինչև համասեռ զանգվածի ստացումը: Հանում ենք կրակից և հատ առ հատ ավելացնում ձվերը: Արդյունքում պետք է համասեռ խմոր ստանանք:
- Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և խոհարարական պարկի միջոցով լցնում խմորը: Թխում ենք 10 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում, որից հետո 10 րոպե 150 աստիճան տաքացրած ջեռոցում: Այնուհետև թխում ենք գոլորշու վրա 180-200 աստիճանում ևս 30 րոպե:
- Պատրաստում ենք կրեմը: Թթվասերը հարում ենք շաքարի փոշու հետ և ստանում շատ համեղ կրեմ:
Տորթը հավաքում ենք 24 սմ տրամագիծ ունեցող բացվող ձևամանում: Լցնում ենք 4 ճ/գդ կրեմը:
- Խմորները թաթխում ենք կրեմի մեջ: Դնում ենք առաջին շերտը, այնուհետև հակառակ ուղղությամբ երկրորդը: Վրան լցնում ենք կրեմը, ձևամանը թաղանթապատում և 3 ժամով տեղափոխում սառնարան:
- Պատրաստում ենք զարդարանքը: Կաթսայի մեջ շաքարավազ ենք լցնում և հավասարեցնում: Մեջտեղը լցնում ենք քացախն ու դնում ուժեղ կրակին: Կաթսան շարժում ենք և քացախը տարածում:
- 3-5 րոպե եռացնում ենք, այնուհետև կաթսան դնում սառը ջրով լի մեկ այլ կաթսայի մեջ:
- Այնուհետև շատ արագ ենք գործում: Թեյի գդալով կարամելը լցնում ենք յուղաթղթի վրա: Րոպեների ընթացքում կարամելը չորանում է:
- Ձևամանը զգուշությամբ հանում ենք և տորթի կողքերին փայլաթիթեղ ամրացնում, որպեսզի չկեղտոտվի: Լցնում ենք կրեմը և փայլաթիթեղը զգուշությամբ հանում:
- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և անկանոն շարժումներով լցնում տորթի վրա: Տորթը զարդարում ենք կարամելային զարդարանքներով:
- Ահա և վերջ:
Իրոք որ, ստացվեց կատարյալ համեղ տորթ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: