- Yield: 6-8 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 60 minutes
Տորթ «Կարամելային կապուչինո»
Բաղադրիչներ
- Օշարակի համար՝
- ջուր - 85 մլ
- շաքարավազ - 45 գր
- Օդեղեն բրնձով կրոկկանտեի համար՝
- պնդուկ - 125 գր
- շոկոլադ կաթնային - 50 գր
- բրինձ - 100 գր (օդեղեն, քաղցր)
- Աղի կարամելի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 120 գր
- շաքարավազ - 100 գր
- գլյուկոզա - 60 գր
- աղ - 1 թ/գդ
- Սրճային կրեմի համար՝
- կաթ - 300 գր
- սուրճ լուծվող - 15 գր (կապուչինո)
- ձվի դեղնուց - 5 հատ
- շաքարավազ - 70 գր
- ժելատին - 7-8 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 գր
- Կարամելային մուսսի համար՝
- շաքարավազ - 270 գր
- ձվի դեղնուց - 4 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 600 գր
- ժելատին - 11-12 գր
- Սպիտակ շոկոլադով ջնարակի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 75 գր
- շոկոլադ սպիտակ - 120 գր
- գլյուկոզա - 15 գր
- ժելատին - 3 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթն ահա այս եղանակով՝ դասական բիսկվիթ :
- Պատրաստում ենք օշարակը: Ջուրն ու շաքարավազը տաքացնում ենք մեղմ կրակիվրա այնքան, մինչև շաքարավազն ամբողջությամբ հալչի: Թողնում ենք հովանա:
Պատրաստում ենք փքված բրնձով կրոկկանտեն: Շոկոլադը հալեցնում ենք միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա: Խառնում ենք բրնձի ու մանրացրած պնդուկի հետ: Հովացնում ենք մինչև սենյակային ջերմաստիճան: (Կարող ենք վերցնել խանութներում վաճառվող քաղցր բրինձ և մանրացնել):
- Պատրաստում ենք աղի կարամելը: Սերուցքը դնում ենք կրակին, ավելացնում ենք շաքարավազը, գլյուկոզայի օշարակն ու աղը, խառնում ենք մինչև ստացվի համասեռ զանգված:
22 սմ տրամագծով ձևամանի մեջ սննդային թաղանթ ենք փռում, մեջը լցնում կարամելը և 3-4 ժամով դնում ենք սառցախցիկ: - Պատրաստում ենք սրճային կրեմը: Ժելատինը թրջում ենք սառը ջրում: Սուրճը լուծում ենք սառը կաթի մեջ, ծածկում ու մի օր պահում սառնարանում: Մեկ օր հետո եռացնում ենք, քամում: Դեղնուցներն ու շաքարավազը թեթևակի հարում ենք, մինչև դառնա համասեռ խառնուրդը: Զգուշորեն մեջը լցնում ենք տաք կաթը: Խառնուրդը լցնում ենք կաթսայի մեջ, դնում թույլ կրակին, խառնելով եփում այնքան, մինչև ջերմաստիճանը հասնի 85 աստիճանի: Կրակից վերցնում ենք, հովացնում մինչև 50-60 աստիճան, մեջը լցնում քամած ժելատինը: Հովացնում ենք մինչև 35 աստիճան:
- Սերուցքը հարում ենք մինչև փրփրելը և խնամքով խառնում ենք հովացած սրճային զանգվածին:
- 22 սմ տրամագծով ձևամանի մեջ սննդային թաղանթ ենք փռում, վրան լցնում սրճային կրեմը և 3-4 ժամով դնում ենք սառցախցիկի մեջ:
- Պատրաստում ենք կարամելային մուսսը: Ժելատինը թրջում ենք սառը ջրում: Դեղնուցները 20 գր շաքարավազի հետ թեթևակի հարում ենք, մինչև ստացվի համասեռ զանգված: 250 գր սերուցքը եռացնում ենք: Տաք սերուցքն զգուշությամբ լցնում ենք դեղնուցների մեջ՝ հարելը չդադարեցնելով: 250 գր շաքարավազ լցնում ենք կաթսայի մեջ, դնում կրակին: Եփում ենք այնքան, մինչև շաքարավազը լրիվ հալվի ու դառնա սաթագույն:
- Կարամելացված շաքարավազը զգուշորեն լցնում ենք դեղնուցային-սերուցքային զանգվածի մեջ՝ հարելով: Խառնուրդը դնում ենք կրակին, խառնելով տաքացնում մինչև 80-85 աստիճան: Կրակից վերցնում ենք, հովացնում մինչև 50-60 աստիճան, մեջը լցնում քամած ժելատինը: Հովացնում ենք մինչև 30-35 աստիճան:
- 350 գր սերուցքը հարում ենք մինչև փրփրելը: Խնամքով խառնում ենք հովացած զանգվածին:
- Հավաքում ենք տորթը: Բիսկվիթը հավասարեցնում ենք 22 սմ տրամագծով ձևամանին, տոգորում ենք օշարակով: Վրայից լցնում ենք կրոկկանտեի շերտը հարթեցնում: 30-40 րոպեով դնում ենք սառնարան, որպեսզի կրոկկանտեի շերտը հավաքվի:
- Սառնարանից հանում ենք, վրան լցնում կարամելային մուսսը՝ այնպես, որ լցվի ու ծածկի կրոկկանտեի ու բիսկվիթի եզրերը: Շերտի հաստությունը պետք է լինի մոտավորապես 1.5-2 սմ: 10-15 րոպեով դնում ենք սառցախցիկի մեջ:
Սառցախցիկից հանում ենք սրճային կրեմը, ձևամանից հանում, դնում սառցախցիկից հանած տորթի վերևում՝ կարամելային մուսսի վրա: Սրճային կրեմի շուրջը նույնպես ծածկում ենք կարամելային մուսսով:
Կարամելը սառցախցիկից հանում ենք, դնում սրճային կրեմի վրա: Վրայից մուսսի բարակ շերտ ենք քսում, մուսսով ծածկում կարամելի շուրջը եղած տարածությունը: Տորթը 6-8 ժամով դնում ենք սառնարան:
Ժամանակը լրանալուց հետո տորթը ծածկում ենք ջնարակով, 2-3 ժամով դնում սառնարան:
- Ահա և վերջ:
Մեր կարամելային կապուչինոն պատրաստ է: Այժմ արդեն կարելի է կապուչինո սուրճի պատրաստություն տեսնել ու հրավիրել ընկերներին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: