- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 50 minutes
Տորթ կիտրոնի կրեմով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձվի սպիտակուց - 8 հատ
- շաքարավազ - 250 գր
- ալյուր - 580 գր
- փխրեցուցիչ - 0.5 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- աղ կիտրոնի - 1/4 թ/գդ
- վանիլին - 0.5 թ/գդ
- Կիտրոնի քուրդի համար՝
- կիտրոն - 3 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200մլ
- շաքարի փոշի - 2-3 ճ/գդ
- շաքարավազ - 200 գր
- կիտրոն - 1 ճ/գդ (կեղև)
- կարագ - 60 գր
- ձու - 3 հատ
- Զարդարելու համար՝
- ելակ - ըստ ճաշակի (կամ այլ հատապտուղ)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվի սպիտակուցները հարում ենք այնքան, մինչև կայուն, սակայն փափուկ փրփուր ստանանք: Հարելու ընթացքում աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը, աղը, վանիլինը, կիտրոնի աղը, այնուհետև ավելացնում ենք փխրեցոցիչի հետ մաղած ալյուրը և զգուշորեն խառնում ենք:
- 20 սմ տրամամագծով ձևամանի չափով, որի մեջտեղի հատվածը «խողովակաձև» է, յուղաթուղթ ենք կտրում, դնում ձևամանի մեջ և բիսկվիթը թխում 50 րոպե, նախապես 165-170 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստի բիսկվիթն առանց ձևամանից հանելու հագցնում ենք ցանկացած շշի վրա (բիսկվիթը դեպի ներքև):
- Բիսկվիթը սառելուց հետո, դանակով ձևամանի կողքերով անցնում ենք և այն հանում:
- Պատրաստում ենք կիտրոնի քուրդը: Կիտրոննրը տաք ջրում լվանում ենք, զգուշորեն կեղևազատում և հյութը քամում: Կիտրոնի հյութը, շաքարավազը, կեղևն ու կարագը խառնում ենք իրար և միջին ուժեղոթյան կրակի վրա եփում, մինչև եռման աստիճանի հասնի:
Ձվերը թեթևակի հարում ենք և բարակ շիթով լցնում կիտրոնով զանգվածի մեջ: Թույլ կրակի վրա շարունակում ենք հարել, մինչև զանգվածը թանձրանա (եռալուց հետո մոտ 2-3 րոպե): Պատրաստի կրեմը մաղով անցկացնում ենք և սառեցնում: Ամանի կափարիչը ծածկում ենք և դնում սառնարանը, որտեղ 3-4 օր կարող ենք պահել:
- Բիսկվիթը 3 շերտի ենք կիսում: Ներքևի շերտի վրա կիտրոնի քուրդ ենք քսում:
- Ծածկում ենք երկրորդ շերտով, որի վրա շաքարի փոշու հետ խառնած սերուցք ենք քսում: Այնուհետև դնում ենք երրորդ շերտը, վրան շաքարի փոշի ցանում և ելակով, կամ այլ հատապտուղով ձևավորում:
- Ահա և վերջ:
Ահա այսպիսի համեղ տորթ կիտրոնի կրեմով, որը մատուցում ենք 1 բաժակ թեյի հետ և վայելում կիտրոնի վառ արտահայտված համով բիսկվիթը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: