- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ «Կնոջ մատներ»
Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- ալյուր - 1 բաժակ
- թթվասեր՝ յուղ. 30% և ավ. - 200 գր
- շաքարի փոշի - 200 գր
- կարագ - 200 գր
- ջուր - 1 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Նախ թթվասերը լցնում ենք երկշերտ մառլյայի մեջ ու կախում ենք ինչ-որ տեղից, որպեսզի քամվի ու ազատվի ավելորդ յուղայնությունից։ Ապա դնում ենք սառնարանում, քանի որ մեզ պետք է սառը թթվասեր։
- Պատրաստում ենք խմորը, որի համար ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակի վրա։ Մի փոքր տաքանալուց հետո ավելացնում ենք կարագը։
- Երբ զանգվածը սկսում է եռալ, կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրն ու շարունակում ենք խառնել։
- Խմորն այդպես թողնում ենք 30-60 րոպե, ապա ավելացնում ենք ձուն։
- Զանգվածը զգուշորեն խառնում ենք ու վերածում խմորի։
- Խմորը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ, ձևամանը պատում ենք պերգամենտով և մատի չափով խմորներ ենք ձևավորում։
- Թխում ենք 15 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում մինչև վարդագույն դառնան, ապա իջեցնում ենք ջերմաստիճանն (150 աստիճան) ու ևս 15 րոպե թխում ենք։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ թթվասերը լցնում ենք տարայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարի փոշին ու հարում ենք այնքան, մինչև վերածվի պինդ զանգվածի։
- Ստացված մատիկներից փորձում ենք ստանալ խմորաշերտեր՝ յուրաքանչյուր շերտը պատելով կրեմով։
- Ստացվում է եռաշերտ տորթ։
- Զարդարում ենք շոկոլադով ու մեկ գիշեր թողնում սառնարանում, որպեսզի կրեմը լավ ներծծվի խմորի մեջ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: