- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 50 minutes
Տորթ ”Կոլիզեում”
Բաղադրիչներ
- շաքարավազ - 245 գր
- ջուր - 3 ճ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- կաթ - 500 մլ
- ժելատին - 15 գր
- շոկոլադ սպիտակ - 150 գր
- կիտրոն - 1 թ/գդ (կեղև)
- շոկոլադ սև - 250 գր
- շոկոլադ կաթնային - 50 գր
- կարագ - 40 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթ ահա այս եղանակով և բաժանում 3 հավասար մասերի:
- Պատրաստում ենք պաննա-կոտտան: Ժելատինը սառը ջրում թրջում ենք: Կաթը, սերուցքը, 120 գր շաքարավազն ու կիտրոնի կեղևն անընդհատ խառնելով հասցնում ենք եռման: Այնուհետև ավելացնում ենք սպիտակ շոկոլադն ու ժելատինով զանգվածը: Կաթսան դնում ենք սառը ջրով լցված մեկ այլ կաթսայի մեջ և խառնում, որպեսզի թանձրանա:
Բիսկվիթի մի շերտը դնում ենք քանդվող ձևամանի մեջ, վրան կաթնային շոկոլադ քերում, լցնում պաննա-կոտտայի մի մասը և վրան սև շոկոլադ ցանում:
- Դնում ենք երկրորդ շերտն ու գործողությունը կրկնում:
- Գոլորշու վրա հալեցնում ենք 125 գր սև շոկոլադն ու կարագը: Զանգվածը լցնում ենք տորթի վրա և վերջինս 6 ժամով տեղափոխում ենք սառնարան:
- Կրկին հալեցնում ենք 125 գր սև շոկոլադ, լցնում խոհարարական պարկի մեջ և յուղաթղթի վրա զգուշությամբ 'Կոլիզեում' նկարում (այն պետք է տորթի երկարությունն ունենա, իսկ բարձրությունը կարող է 2-2.5 սմ լինել):
- Այնուհետև զգուշությամբ ամրացնում ենք տորթի կողքերին: 110 գր շաքարավազը մարմանդ կրակին հալեցնում ենք և յուղաթղթի վրա տարբեր նախշերով կարամել պատրաստում: 2 ժամ տորթը թողնում ենք սառչի, այնուհետև կարամելը յուղաթղթից զգուշությամբ հանում ենք և զարդարում տորթը:
Պատրաստում ենք տորթ և մեզ Իտալիայում պատկերացնում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: