- Yield: անմիջապես
- Prep Time: 10ժ 00 րոպե
- Cook Time: 2ժ 00 րոպե
Տորթ «Կրակե հովազ»
Բաղադրիչներ
- մեղր - 6 ճ/գ (բլրակով)
- սոդա - 3 թ/գ
- շաքարավազ - 600 գր (3 բաժակ)
- ջուր՝ թորած - 6 ճ/գ
- աղ - 0,5 թ/գ
- կարագ - 150 գր
- ձու - 6 հատ
- ալյուր ցորենի - 8,5 բաժակ
- կակաոյի փոշի - 160 գր
- դարչին - 1 թ/գ
- խտացրած կաթ եփված - 800 գր
- թթվասեր՝ յուղ. 30% և ավ. - 500 մլ
- սերուցք՝ յուղ. 30% և ավ. - 300 մլ
- սերուցքի խտանյութ - 2 հատ
- վանիլային շաքարափոշի - 20 գր
- շոկոլադ սպիտակ - 300 գր
- շաքարի փոշի - 70 գր
- շոկոլադ սև - 100 գր
- սննդի գունանյութ - դեղին և կարմիր
- մարմելադ - 2 հատ
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք շաքարի ու մեղրի խառնուրդը: Մեղրը լցնում ենք մեծ, խոր ամանի մեջ, դնում միջին թեժության կրակի վրա և անընդհատ խառնելով՝ եռման հասցնում: Ավելացնում ենք աղը, 6 ճ/գ թորաջ ջուր և 3 թ/գ սննդային սոդա: Չենք դադարում այդ ընթացքում խառնել, այլապես այն կվառվի: Հետո աստիճանաբար լցնում ենք շաքարավազը: Խառնուրդը պետք է եփել այնքան, որ շաքարը լրիվ լուծվի՝ ոչ մի վայրկյան չդադարելով խառնել կաթսայի պարունակությունը: Երբ խառնուրդը եռա, շարունակում ենք եփել ևս 3-5 րոպե. այդ ժամանակը բավական կլինի, որ շաքարն ամբողջովին լուծվի: Արդյունքում խառնուրդը պետք է ձեռք բերի վառ դեղնադարչնագույն տեսք: Դրանից հետո կաթսան վերցնում ենք կրակից, ավելացնում սենյակային ջերմաստիճանի կարագը, խառնում՝ մինչև լրիվ հալվի: Այժմ թողնում ենք խառնուրդը հանգստանա ու հովանա՝ հասնելով 50 աստիճանի:
- Պատրաստում ենք տորթի խմորը: Դրանից հետո հերթականությամբ հարում ենք 6 ձու՝ յուրաքանչյուր ձվից հետո լավ խառնելով զանգվածը: Այնուհետև մանր մաղով ուղիղ կաթսայի մեջ անցկացնում ցորենի ալյուրը, ավելացնում կակաո և դարչին: Սկսում ենք գդալի կամ թիի օգնությամբ խառնել խմորը: Երբ խմորը լավ խառնվի, շարունակում ենք ձեռքով հունցել: Արդյունքում խմորը պետք է փոքր-ինչ հեղուկ ու կպչուն խտություն ստանա: Չպետք է դրանից վախենալ, քանի որ երբ խմորը հանգստանա, ալյուրը ուռչի, այն առաձգական ձև կստանա:
- Խմորից շերտեր ենք բացում ու բլիթները թխում ջեռոցում: Սեղանի աշխատանքային մասին մի թեթև ալյուր ենք ցանում, խմորը դնում, բաժանում այն մոտ 10-12 միանման մասերի ու սկսում գրտնակով բացել: Խմորի յուրաքանչյուր կտոր բացում ենք ուղղանկյունաձև, այնուհետև պատառաքաղի օգնությամբ յուրաքանչյուր շերտը լավ ծակծկում: Ամեն մի շերտը դնում ենք համապատասխան չափսի, մի թեթև ալյուր ցանած յուղաթղթի վրա: Ջեռոցը տաքացնում ենք 190-220 աստիճան, բլիթները տեղադրում ու թխում 10-12 րոպե: Արդյունքում կստացվի 10-11 բլիթ:
- Պատրաստում ենք տորթի կրեմը: Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է խոր թասի մեջ լցնել 0,5 լ. թարմ թթվասեր և վանիլինը, լավ խառնել, հետո հարիչի օգնությամբ հարել: Հետո, չդադարելով հարել, թասի մեջ 1-ական գդալ ավելացնում ենք եփած խտացրած կաթը: Ընդ որում՝ զանգվածը պետք է ոչ մեծ արագությամբ հարել, որ թթվասերը կարագ չդառնա: Հարում ենք՝ մինչև համասեռ ու օդեղեն զանգված դառնա: Այժմ աառանձին թասում մինչև պնդության աստիճանի հարում ենք 300 մլ սերուցքը: Դրան ենք ավելացնում խտանյութն ու շարունակում հարել ևս երկու րոպե: Հետո հարած սրուցքին ենք ավելացնում ստացված թթվասերային կրեմը: Նման կրեմը հարկ է շատ զգույշ, սահուն շարժումներով վերևից ներքև խառնել, որպեսզի զանգվածում հնարավորինս շատ օդ մնա, ընդ որում՝ հարիչ օգտագործել չի կարելի:
- Շերտերին կրեմ ենք քսում ու սկսում ձևավորել տորթը: Պատրաստի ու հովացած բլիթները դնում ենք մեծ տախտակի վրա, յուրաքանչյուր բլիթ առատ ու հավասարաչափ պատում կրեմով: Պատում ենք 10 բլիթ, իսկ 11-րդը թողնում (այն հետո պետք է գալու): Այժմ տորթը տեղափոխում ենք հարմար տախտակի վրա և դնում սառնարանում կամ սառը տեղ՝ 5-6 ժամ: Կրեմն արդեն ներծծված կլինի, այն լայնակի 2 մասի ենք բաժանում: Մի կեսից կտրում ենք շերտ, որը կձևավորի 2 թաթերը: Կտրած մասը չենք նետում, այն պետք է գալու ետևի թաթերը պատրաստելիս: Տորթի երկրորդ կեսից կտրում ենք 7-8 սմ լայնությամբ կտոր: Այն կիպ կպցնում ենք առաջին կեսին՝ հովազի իրանը մեծացնելու ու երկարացնելու համար: Երկրորդ կեսից քառակուսի ենք կտրում-առանձնացնում: Հետո հովազի վրա՝ առջևի թաթերի մասում, բրգաձև կտրվածք ենք անում, որի հաստությունը պետք է 6-7 բլիթ լինի: Այդ ճեղքում տեղադրում ենք քառակուսին. սա գլուխը պատրաստելու նախնական քայլերն են: Դնչիկը մի քիչ կորացնում ենք՝ կտրելով քառակուսու սուր անկյունները: Այնուհետև իրանի երկայնքով կտրվածքներ ենք անում այնպես, որ հնարավոր լինի ձևավորել հովազի թիակներն ու վերին վերջույթների գոտեմասը: Զգուշորեն կլորացնում ենք կողքերը: Տորթի կտորտանքով լցնում ենք գլխի ու իրանի արանքի ճեղքերը: Իրանին ենք կպցնում ետևի վերջույթները: Առջևի թաթերը պետք է լինեն 3-4 բլիթի բարձրության: Հովազի ետնամասը ևս կորացնում ենք:
- Մաքրում ենք կցակարերը: Կցակարերը մաքրելու համար անհրաժեշտ է այնպիսի կպչուն խառնուրդ պատրաստել, որ չառանձնանա տորթի հիմքից: Դրա համար բլենդեր կամ ծայրահեղ դեպքում՝ մսաղաց ենք օգտագործում: Կրեմի մեջ փշրում ենք կտրտված բլիթների մի մասը: Հիմա անցնում ենք կարերի մաքրմանը: Կարևոր է ժամանակ առ ժամանակ ձեռքերը թրջել մաքուր, մի քիչ գոլ ջրով: Այս կպչուն խառնուրդը շփում ենք բոլոր անհարթություններին: Նույն այդ խառնուրդից ձևավորում ենք պոչը, ետևի թաթերի ծայրերը, վերջնականորեն կլորացնում ենք հովազի գլուխը: Նախապես թողնված 11-րդ բլիթից երկու անկյուն ենք կտրում՝ ծայրերը կլորացնելով դարձնելով ականջներ: Ամրացնում ենք իրենց տեղը: Հետո աստիճանաբար ձևավորում ենք դնչիկը: Անշտապ պատկերում ենք քիթը, այտերը և բերանը:
- Պատրաստում ենք ջնարակը: Սկզբում ջրային գոլորշու վրա հալեցնում ենք 100 գր սպիտակ շոկոլադ, աստիճանաբար ավելացնում շաքարի փոշին ու խառնում: Ջրային գոլորշին ստեղծվում է հետևյալ կերպ՝ կրակի վրա կեսից պակաս ջրով կաթսա է դրվում, կաթսայի վրա դրվում շոկոլադով թասը: Երբ շոկոլադը հալվի, վրձնի օգնությամբ նրանով մի քանի շերտով պատում ենք հովազի ողջ մակերեսը: Շերտերը քսելու միջոցներին կարճ դադարներ ենք տալիս, որ ամեն մի շերտը լավ չորանա: Հետո մնացած 200 գր. սպիտակ շաքարը կրկին հալեցնում ջրային գոլորշու վրա ու աստիճանաբար վրան ավելացնում սննդային ներկերը: Ընդ որում՝ ջնարակը լավ խառնում ենք, որ գույնն արագ ի հայտ գա: Պետք է աշխատել իսկական հովազի գույներին առավելագույնս մոտ գույն ստանալ: Պատրաստի գունային ջնարակը ևս մի քանի համաչափ շերտով քսում ենք՝ շերտերի միջև կարճ դադարներ տալով, որ մի թեթև չորանան դրանք: Ջրային գոլորշու վրա հալեցնում ենք նաև սև շոկոլադն ու բարակ վրձնի օգնությամբ ավարտուն նախշերն անում հովազի վրա:
- Մատուցում ենք: Վերջին շտրիխը հովազի աչքերն են. դրանք պատրաստում ենք կանաչ մարմելադից: Անմոռանալի տորթը պատրաստ է, կարելի է մատուցել: Զարմացրեք բոլորին: Ու բարի ախորժակ:
Միանգամայն անմոռանալի տորթ, որը հիացմունքի կարժանանա հյուրերի կողմից ու որի մասին դեռ երկար կխոսեն: Նախատեսված է 15-17 հոգու համար:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
ուղակի աննկարագրելի գեղեցիկ է բայց կարծում եմ վիդոյով ավելի լավ կպատկերացնենք հովազի հավաքելու ձեվը
Շնորհակալություն: Հավանաբար վիդեոբաղադրատոմս էլ կլինի: