- Yield: 3-4 Ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60 minutes
Տորթ հաղարջով և թավշյա բիսկվիթով
Բաղադրիչներ
- Թավշյա բիսկվիթի համար`
- ձվի դեղնուց - 3 հատ
- ձվի սպիտակուց - 5 հատ
- շաքարավազ - 210 գր
- ալյուր - 200 գր
- բուսայուղ - 80 մլ
- չիչխան - 150 մլ (նախապես խյուսի վերածել)
- աղ - մեկ պտղունց
- փխրեցուցիչ - 2.5 թ/գդ
- Թթվասերային կրեմի համար`
- թթվասեր - 360 գր
- խտացրած կաթ - 1 տուփ
- կիտրոն - 1 հատ
- Ինչպես նաև՝
- հաղարջ - կարմիր 100 գր
- գետնանուշ - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 8:
Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվի դեղնուցներն ու 160 գր շաքարավազը լցնում են ամանի մեջ և հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք: Չիչխանի խյուսը և բուսայուղը լցնում ենք հարած դեղնուցների մեջ և զգուշորեն խառնում ենք: Ալյուրն ու փխրեցուցիչը խառնում ենք, մաղով անցկացնում և լցնում դեղնուցների մեջ:
- Ձվի սպիտակուցները 1 պտղունց աղի և 50 գր շաքարավազի հետ հարում ենք, մինչև փափուկ փրփուր ստանանք:
- Ձվի սպիտակուցները 3 անգամով ավելացնում ենք դեղնուցների մեջ և վերից վար շարժումներով զգուշորեն խառնում:
- 24 սմ տրամագծով ձևամանի հատակին յուղաթուղթ ենք դնում և խմորը լցնում ձևամանի մեջ: Բիսկվիթը թխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 60 րոպե:
- Փայտիկով փորձում ենք, եթե այն խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն բիսկվիթը պատրաստ է:
- Պատրաստում ենք կրեմը: Կիտրոնի կեղևը քերում ենք, իսկ հյութը՝ քամում: Թթվասերը խտացրած կաթի հետ հարում ենք և հարելու ընթացքում ավելացնում կիտրոնահյութն ու կիտրոնի կեղևը: Կիտրոնայութն ավելացնելուց հետո կրեմը կսկսի թանձրանալ: Եթե զանգվածը բավականաչափ չի թանձրանում, ապա ընթացքում կարող ենք սերուցքի թանձրացուցիչ ավելացնել:
- Տորթը հավաքում ենք. տորթի վերևամասի կարմրած հատվածները հանում:
- Բիսկվիթը 3 շերտի ենք կիսում. 2 շերտը պետք է հավասար հաստության լինեն, իսկ երրորդը պետք փշրենք տորթի վրա, այդ իսկ պատճառով էլ այն պետք է մի քիչ բարակ լինի:
- Ներքևի շերտի վրա կրեմ ենք քսոմ և հատապտուղները շարում, այնուհետև ծածկում երկրորդ շերտով:
- Տորթի վերևամասն ու կողքերը պատում ենք կրեմով:
- Վրան բիսկվիթային փշրանք ենք ցանում, իսկ կենտրոնում՝ գետնանուշի:
- Տորթը մի քանի ժամով սառնարանն ենք տեղափոխում, որպեսզի ներծծվի:
Այժմ կարող ենք տորթը սառնարանից հանել և վայելել: Տորթ հաղարջով և թավշյա բիսկվիթով ՝ խոսքերն ավելորդ են 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
ամեն ինչ արել եմ ինչպես գրված էր, սակայն կրեմը ջրիկ է ստացվում, օգտագործել եմ նույնիսկ սերուցքի թանձրացուցիչ ((
Քնար ջան, հնարավոր է կրեմը ջրիկ է ստացվել ցածր յուղայնությամբ թթվասերի պատճառով: Այստեղ հարկավոր է օգտագործել համեմատաբար բարձր յուղայնության թթվասեր: