- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ ”Հրաբուխ”
Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
- ձու - 5 հատ
- շաքարավազ - 230 գր
- թթվասեր - 200 գր
- ալյուր - 2 բաժակ
- կակաո - 2 ճ/գդ
- սոդա - 1 թ/գդ
- Կրեմի համար՝
- շաքարավազ - 2,5 բաժակ
- թթվասեր - 2,5 բաժակ
- Շոկոլադե ջնարակի համար՝
- թթվասեր - 1 ճ/գդ
- շաքարավազ - 3 ճ/գդ
- կակաո - 1 ճ/գդ
- կարագ - 30 գր
- Զարդարելու համար՝
- մանդարին - 1 հատ
- նուշ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը։ Ձվերն ու շաքարավազը հարիչով հարում ենք մինչև սպիտակ պինդ զանգված ստանանք (գդալը մտցնելուց հետո, գդալի հետևից պետք է հետագիծ մնա)։ Ավելացնում ենք թթվասերը և թեթևակի խառնում ենք։ Կակաոն, սոդան և ալյուրը մաղում ենք և մաս առ մաս ավելացնում զանգվածի մեջ։ Ալյուրը միշտ աստիճանաբար են ավելացնում, որպեսզի խմորը օդեղեն մնա։ Գդալով, վերից վար շարժումներով, խառնում ենք։ Ձևամանը բուսայուղով պատում ենք, խմորը լցնում ենք և հավասարեցնում։ Թխում ենք 30 րոպե 190 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստի շերտի եզրերը ձևամանից հեշտ առանձնանում են։
- Բիսկվիթը 3 սմ լայնությամբ կտորներով կտրատում ենք, այնուհետև յուրաքանչյուր կտորն աղյուսաձև կտրատում ենք։
Պատրաստում ենք կրեմը։ Թթվասերը շաքարավազի հետ հարիչով հարում ենք մինչև թեթևակի թանձրանա։
Թթվասերը տարբեր է լինում, երբեմն այն կարող է կաթի վերածվել, բայց չենք հուսահատվում, շարունակում ենք հարել։ Կրեմը պետք է ոչ շատ թանձր լինի, ոչ էլ ջրիկ։
- Աղյուսաձև կտրատած բիսկվիթները կրեմի մեջ թաթախում ենք և կլոր ամանի մեջ բրգաձև շարում։ Շարում ենք մինչև բիսկվիթի կտորները վերջանան։ 4 ճ/գդ կրեմ ենք թողնում, որպեսզի վերջում լցնենք տորթի վրա։
- Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը։
Ջնարակի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և թույլ կրակի վրա, անընդհատ խառնելով, եփում ենք։ Չենք թողնում, որ ջնարակը ուժեղ եռա։ Երբ բանը հասնում է ուժեղ եռալուն, կաթսան մի քիչ բարձրացնում ենք կրակի վրայից։ Պատրաստի ջնարակը գոլացնում ենք, այնուհետև լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և սեղմում ենք տորթի վրա։
Նուշը չոր թավայի մեջ թույլ կրակի վրա բովում ենք մինչև թեթևակի կարմրի, սառեցնում ենք և լցնում տորթի վրա։ Մանդարինը կեղևազրկում ենք և յուրաքանչյուր կտորը երկայնքով կիսում ենք։ Մանդարինները շարում ենք «աղյուսների» արանքներում։ Տորթը պատրաստ է։ Տորթը 2-3 ժամ թողնում ենք ներծծվի և մատուցում ենք։
Ի դեպ, այսպիսի տորթ պատրաստելիս, կարող ենք նաև թխվածքաբլիթները այլ կերպ շարել և ձևավորել։ Նուշի փոխարեն կարող ենք ձեռքի տակ եղած ցանկացած տեսակի ընկույզ օգտագործել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: