- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ “Մասկարպոնե”
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 150գր(փխրուն)
- կոնֆետ Ferrero Rocher - 8 հատ
- կարագ - 80գր
- պանիր մասկարպոնե - 230գր
- շաքարավազ - 50գր
- վանիլին - 5գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250մլ
Քայլերի հաջորդականություն
- Փշրում ենք թխվածքաբլիթը, ավելացնում կարագը, 4 հատ կոնֆետ Ferrero Rocher ու հարում: Ստացված զանգվածը լցնում ենք 24սմ տրամագծով ձևամանի մեջ և դնում սառնարան 20 րոպեով:
Խառնում ենք մասկարպոնեն շաքարավազի և վանիլինի հետ:
Ձևամանը հանում ենք սառնարանից, վրան ավելացնում ստացված կրեմի 3/4մասը: Մնացած Ferrero Rocher կոնֆետները բաժանում ենք 2 մասի և դնում կրեմի վրա, ապա վրան լցնում կրեմի մնացած մասը և տեղափոխում սառնարան 4-6 ժամով:
- Թույլ կրակի վրա եռացնում ենք 100մլ սերուցքը, ավելացնում շոկոլադն ու թողնում սառչի: Ապա ավելացնում ենք մնացած սերուցքն ու հարում:
Ստացված կրեմը լցնում ենք խոհարարական պարկի մեջ և դրա օգնությամբ տորթի վրա անում 1սմ տրամագծով գնդիկներ:
- Թեյի գդալի պոչով սեղմում ենք շոկոլադե գնդիկների ծայրերը ներքև:
- Պատրաստի տորթը տեղափոխում ենք սառնարան 2 ժամով, որից հետո մատուցում:
“Մասկարպոնե” տորթը կարելի է մատուցել կիտրոնի սառը թեյի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: