- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 45 minutes
Տորթ «Մարոնիեր»
Բաղադրիչներ
- Շոկոլադե բիսկվիթի համար`
- ձվի սպիտակուց - 8 հատ
- շաքարավազ - 180 գր
- ձվի դեղնուց - 6 հատ
- ալյուր - 150 գր
- կակաո - 20 գր
- Վանիլային-ռոմային օշարակի համար՝
- շաքարավազ - 50 գր
- ջուր - 70 մլ
- ռոմ - 1 թ/գդ
- վանիլին - 0,5 թ/գդ
- Շագանակի մուսսի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 550 մլ
- ձվի դեղնուց - 6 հատ
- շաքարավազ - 70 գր
- ջուր - 90 մլ
- ժելատին - 12 գր
- ռոմ - 30 մլ
- Հասարակ օշարակի համար՝
- ջուր - 85 մլ
- շաքարավազ - 45 գր
- գլյուկոզա - 25 գր
- Ինչպես նաև՝
- շագանակ - 500 գր
- շոկոլադ սև - ըստ ճաշակի (քերուկ)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթը: Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք, 30 Х 40 չափսի երկու տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում: Ալյուրն ու կակաոն մաղում ենք, պիտակուցները հարում ենք մինչև թեթև փրփուրի վերածվելը: Աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը, հարում այնքան, մինչև ստացվի պինդ փրփուր: Հարելը չդադարեցնելով՝ ասիճանաբար լցնում ենք դեղնուցները, հարում այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված:
- Խնամքով լցնում ենք չոր բաղադրիչները և խառնում:
- Խմորը հավասարաչափ տարածում ենք երկու տապակների մեջ և հերթով թխում 10-12-ական րոպե: Թխելուց 6-7 րոպե հետո տապակը 180 աստիճան շրջում ենք: Բիսկվիթները հովացնում ենք, շրջում և թուղթը պոկում:
- Պատրաստում ենք վանիլային-ռոմային օշարակը: Շաքարավազն ու ջուրը հասցնում ենք եռման, կրակի վրա պահում այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի: Կրակից վերցնում ենք, հովացնում, ավելացնում ռոմն ու վանիլինը:
- Պատրաստում ենք հասարակ օշարակը: Ջուրը, գլյուկոզան ու շաքարավազը եռացնում ենք և մի փոքր հովացնում:
- Պատրաստում ենք շագանակի մածուկը: Շագանակն ու օշարակը լցնում ենք բլենդերի մեջ ու խառնում այնքան, մինչև համասեռ զանգված ստանանք:
- Պատրաստում ենք շագանակի մուսսը: Դեղնուցները հարիչով թույլ հարում ենք: Միևնույն ժամանակ շաքարավազն ու 50 մլ ջուրը փոքր կաթսայով դնում կրակին, փայտե գդալով խառնում մինչև շաքարավազի լուծվելը: Հասցնում ենք եռման՝ կաթսայի կողքերին գոյացած բյուրեղները մաքրելով սառը ջրում թրջած վրձնով: Օշարակը եփում ենք մինչև 115 աստիճան: Պատրաստի օշարակն անմիջապես լցնում ենք դեղնուցների վրա, հարիչի արագությունը հասցնում առավելագույնի: Հարում ենք մոտ 10 րոպե, մինչև զանգվածը լավ հովանա:
Սառը սերուցքը հարում ենք այնքան, մինչև վերածվի պինդ փրփուրի (պետք չէ չափից ավելի հարել):
Ժելատինը թրջում ենք սառը ջրում: Ռոմը փոքր կաթսայի մեջ տաքացնում ենք մինչև 50-60 աստիճան: Ժելատինը գցում ենք ռոմի մեջ:
- Շագանակի մածուկը խառնում ենք 40 մլ ջրի հետ, ավելացնում ենք ժելատինով ռոմը, հարում այնքան, մինչև ստացվի հարթ խառնուրդ: Շագանակային զանգվածն աստիճանաբար լցնում ենք հարած դեղնուցային զանգվածի մեջ՝առանց հարելու:
- Հարած սերուցքի 1/3-ը լցնում ենք շագանակի մուսսի մեջ՝ այն թեթևացնելու համար: Հետո լցնում ենք հարած սերուցքի մնացած մասը:
- Հավաքում ենք տորթը: Շերտերը հավասարեցնում ենք ձևամանի տրամագծով և տոգորում օշարակով: Վրայից ծածկում ենք շագանակի մածուկով: Շագանակի մուսսի կեսը լցնում ենք մածուկի վրա:
Ծածկում ենք երկրորդ շերտով և տոգորում օշարակով: Լցնում ենք մնացած մուսսն ու տորթը 6-8 ժամով դնում սառնարան: Մատուցելուց առաջ զարդարում ենք շոկոլադի քերուկով:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Նրանք, ովքեր երբևէ շագանակով տորթ չեն համտեսել, գուցե առաջին հայացքից տարակուսեն: Սակայն մի կտորը բավական է, որ համոզվեն, թե որքան համեղ կարող է լինել այն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: