- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Տորթ Միկադո
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սկզբից պատրաստում ենք կրեմը. լցնում ենք դեղնուցները կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարավազը, կաթ և կակաոն ու լավ խառնում։
- Դնում ենք կաթսան միջին կրակի վրա ու անընդհատ խառնելով եփում ենք մինչև պղպջակներ առաջանան (բայց չենք եռացնում) ու հանում ենք կրակի վրայից։
- Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք եփած խտացրած կաթի հետ։
Ավելացնում ենք շոկոլադե կրեմը, լավ խառնում և սառեցնում։
- Այժմ անցնում ենք խմորի պատրաստմանը. կարագը հարում ենք և ավելացնում ձուն`հատ-հատ։
Թթվասերը սոդայի հետ խառնում ենք մինչև թթվասերի մեջ պղպջակներ առաջանան։
Այնուհետև ավելացնում ենք կարագով ու ձվով զանգվածին։
- Աստիճանաբար ավելացնում ենք մաղած ալյուրը (մոտավորապես 5x250 մլ բաժակ) և խմոր ենք հունցում։
- Խմորը բաժանում ենք 8-12 մասի։
- Յուրաքանչյուր մասը բարակ գրտնակում ենք։
- Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե մինչև բաց ոսկեգույն երանգ ստանանք։
- Հանում ենք առաջին շերտը և քանի դեռ տաք է վրան կրեմ ենք քսում, այնուհետև նույնը անում ենք մնացած շերտերի հետ։
- Եզրերը կտրում ենք (եթե կլոր ափսեի մեջ ենք մատուցելու, կարող ենք կլոր կտրել )և հավասարեցնում։
Այնուհետև ձևավորում ենք քերած շոկոլադով, թողնում 2-3 ժամ։
- Ապա կտրում ենք և վայելում։
Կարող ենք շոկոլադի փոխարեն կտրված եզրերի փշրունքներով զարդարել։
Միկադո` հեշտ պատրաստվող և շատ համեղ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Law baxadratomser
Շնորհակալություն 🙂
SHAT LAV E STACVEL IM MOT
🙂
Im motel miayn mi ban harcnem im baxadratoms urich e ortxov uxarkem duq tesneq
Սիրելի Օլյա, ուղարկեք chef@cooks.am հասցեին
Isk shertee@ choren stacvum
Բարև Ձեզ Լուսինե ջան, ոչ, շերտերը փափուկ ու համեղ են ստացվում 🙂
Shat hamex e stacve
Shat hamex er mersi shat
Shat lav stacvec .xorurt ktam bolorn el patrasten .
Շնորհակալ ենք Սերինե ջան 🙂
Barev dhez mi harc taq sherti vra krem@ chi halving
nereceq xmori mej pesok chka?
Բարև Ձեզ Ալինա ջան, ոչ, խմորի մեջ շաքարավազ չենք գցում 🙂
Shat lavne uxxaki krem@ jri e stacvel…inchpes pndacnem???
Բարև Ձեզ Սեդա ջան, ձորձեք շաքարավազի ու կակաոյի քանակությունը մի փոքր ավելացնել 🙂
Isk mi harch chvov krem@ vor patrastenq ham kam hot chi unena
Բարև Ձեզ Արաքսյա ջան, ձվի համն ու հոտը չի զգացվի, քանի որ պետք է օգտագործեք նաև վանիլին, որն օգնում է ազատվել հոտից ու համից 🙂
Barev zez nereceq grac e alyury 900 gram myus texum 5/250ml bajakov da nuyn chapy chi
Բարև Ձեզ, 250 մլ=160 գր: Արդյունքում պետք է ավելացնեք 800 գր ալյուր, իսկ մնացածը կարող եք ավելացնել ըստ անհրաժեշտության 🙂
Es mikadon em sarqum.
^_^
shaaaaat hamex er stacvel shnorakalutyun ♥♥♥
Բարև Ձեզ Լիանա ջան, շատ լավ է, կեցցեք 🙂
БАХАДРАТОМС ШАТ ЛАВ НЕР ЕС КПОРЦЕМ ПАТРАСТЕЛ ШАТ МЕРСИ
Շնորհակալ ենք…անպայման պատրաստեք 🙂
Ինչքան ժամանակ է անընդհատ պատրաստելիս այս բաղադրատոմսից եմ օգտվում: Շատ լավ է ստացվում: Շնորհակալություն:
Snorhakalutyun ,ampayman kpatrastem
Պատրաստեք Իրինա ջան 🙂
Թթվասերի փոխսրեն կարող ենք մածուն լցնել???
Թթվասերի փոխարեն կարող ենք մածուն լցնել ???
Թթվասերի փոխարեն կարող ենք մածուն լցնել ???
Այո, հնարավոր է փոխարինել մածունով, բայց յուղայնության աստիճանը պահելու համար հարկավոր է մածունին 60 գր. կարագ ավելացնել:
patrastvumem patrastel))
Վստահ ենք, որ հիանալի կստացվի ։)
Barev dzez
Im kreme shat jrik e exel inch anem?
Naxapes shnorhakal em
Սիրելի Ռուզաննա, կրեմը մեկ ժամ պահեք սառնարանում, եթե չպնդանա, ապա փորձեք հավասար քանակով ավելացնել կարագն ու խտացրած կաթը: 🙂
Isk klini mi tupn epac xtacrac katov mi tupn sovorakanov?
Սիրելի Լուսինե, կարող եք փորձել նաև այդ տարբերակով։ ։)
Snorhakalem baxadratomsi hamar arden patrasteci ev shat lav stacvec…. nsem vor kati poxaren jurem avelacrel..
Շատ ուրախ ենք, որ լավ է ստացվել, սիրելի Լուսինե: Շնորհակալ ենք մեր կայքի բաղադրատոմսերից օգտվելու համար: 🙂
Ampayman kporcem hetaqrqir e
Անպայման փորձեք, սիրելի Հայկուհի։ Համոզված ենք, որ շատ համեղ կստացվի։ ։)
Mi harc unem. Arajin shertin krem kseluc heto spasenq minchev miyus shert@ epvi elni
Սիրելի Գոհար, առաջին շերտը տաք վիճակում կրեմապատում ենք, որից հետո նույն ձևով վարվում ենք մյուս շերտերի հետ։ ։)
Sireli Gohar, ete shert@ haneluc chem kremapatel, verjum nor kremapatel em , txvacq@ chor e stacvel, inch anem vor papki:
Սիրելի Հասմիկ, ծածկեք սրբիչով և մեկ օր անց թխվածքն արդեն փափկած կլինի: ժամանակի ընթացքում կրեմը կներծծվի խմորաշերտերի մեջ և արդյունքում կստացվի նույնքան համեղ, որքան անմիջապես կրեմապատելու դեպքում: 🙂
es uzum em sherter@ sev stacvi petq e sev alyurov anem??
Սիրելի Թագուհի, որպեսզի շերտերը մուգ ստացվեն, կարող եք օգտագործել կակաո (մոտ 2 ճ/գ`կախված կակաոյի տեսակից):