- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 1ժ 20 րոպե
Տորթ ”Միշել”
Բաղադրիչներ
- Վանիլային բիսկվիթի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 1/2 բաժակ
- վանիլին - 1 թ/գդ
- ալյուր - 1/3 բաժակ
- օսլա (крахмал) - 2 ճ/գդ
- Շոկոլադային բիսկվիթի համար՝
- կարագ - 200 գր (փափկեցրած)
- շաքարավազ - 1/2 բաժակ
- ձու - 2 հատ
- կեֆիր - 1/2 բաժակ (կամ յոգուրտ)
- շոկոլադ սև - 60 գր
- վանիլին - 1/2 թ/գդ
- կակաո - 2 ճ/գդ
- ալյուր - 1 բաժակ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- սոդա - 1/2 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- Բալով ժելեի համար՝
- բալ - 400 գր
- ժելատին - 30 գր
- շաքարավազ - 1 բաժակ
- ջուր - 1 բաժակ
- Վանիլային և շոկոլադային կրեմի համար՝
- ձու - 2 հատ
- կաթ - 350 մլ
- օսլա (крахмал) - 4 ճ/գդ
- շաքարավազ - 1/2 բաժակ
- շոկոլադ սև - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- վանիլին - 1/2 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 8-10:
Պատրաստում ենք վանիլային բիսկվիթը: Ձվի դեղնուցները շաքարավազի կեսի և վանիլինի հետ հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք: Ձվի սպիտակուցները հարում ենք մինչև փափուկ փրփուր ստանանք, այնուհետև ավելացնում ենք շաքարավազն ու հարում մինչև պինդ փրփուր ստանանք: Ալյուրն ու օսլան մաղում ենք դեղնուցների մեջ և թիակով խառնում ենք, այնուհետև մի քանի անգամով ավելացնում ենք սպիտակուցներն ու զգուշորեն խառնում:
Զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և 30 րոպե 170 աստիճան տաքացրած ջեռոցում թխում: Խմորը պետք է լավ բարձրանա: Պատրաստի շերտը շրջում ենք ցանցի վրա և սառեցնում ենք:
- Պատրաստում ենք շոկոլադային բիսկվիթը: Բոլոր չոր բաղադրիչները մաղում նք ամանի մեջ և խառնում ենք: Փափկեցրած կարագը շաքարավազի և վանիլինի հետ այնքան ենք հարում, մինչև զանգվածը սպիտակի: Շոկոլադը հալեցնում ենք: Ձվերը հատ առ հատ ավելացնում ենք կարագի մեջ և շարունակում ենք հարել՝ ընթացքում ավելացնելով շոկոլադը: Աստիճանաբար չոր բաղադրիչների մեջ ենք լցնում կեֆիրն ու հեղուկ բաղադրիչները և զգուշորեն խառնում ենք: Սկզբում լցնում ենք կեֆիրի և կարագով ու դեղնուցներով զանգվածի կեսը, այնուհետև խառնում ենք և ավելացնում հեղուկ բաղադրիչների մնացած կեսը: Այդպես ենք անում, որպեսզի գնդիկներ չառաջանան:
Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և մոտ 40 րոպե թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստի շերտը շրջում ենք ցանցի վրա և սառեցնում ենք:
- Բիսկվիթներն ու ժելեն հարմար է մեկ օր առաջ պատրաստել, որպեսզի հաջորդ օրը հանգիստ տորթը հավաքեք:
Պատրաստում ենք ժելեն: Բալը, ջուրն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, հասցնում ենք եռման աստիճանի և եփում մոտ 15 րոպե, այնուհետև քամում ենք, հյութն առանձնացնում, իսկ բալը բլենդերով խյուսի վերածում: Ժելատինը լցնում ենք հյութի մեջ և թողնում մոտ 10 րոպե, որից հետո տաքացնում միկրոալիքային վառարանում, մինչև ժելատինը լուծվի, այնուհետև մաղով քամում և ավելացնում բալը: Խառնում ենք և գիշերը թողնում սառնարանում: Եթե կաթսան նույն տրամագիծն ունի ինչ որ ձևամանը, ապա կարող ենք հենց կաթսայի մեջ սառեցնել:
- Պատրաստում ենք կրեմը: Օսլան, շաքարավազն ու ձվերը պատառաքաղով այնքան ենք հարում, մինչև համասեռ զանգված ստանանք: Կաթը լցնում ենք մեկ այլ կաթսայի մեջ, կրակի վրա թեթևակի գոլացնում և ավելացնում ենք օսլայով զանգվածը: Անընդհատ խառնելով զանգվածը եփում ենք այնքան, մինչև այն թանձրանա: Կարևորն այն է, որ կրակը շատ ուժեղ չլինի, որպեսզի կրեմը չվառվի: Ավելացնում ենք վանիլինը, կրակից վերցնում և սառեցնում: 300 մլ սերուցքը հարում ենք, ավելացնում ենք եփովի կրեմի 2/3 մասը (սա մեր վանիլային կրեմն է):
- Մնացած 200 մլ սերուցքը հարում ենք: Մնացած եփովի կրեմը խառնում ենք հալեցրած շոկոլադի հետ, այնուհետև մաս առ մաս ավելացնում սերուցքը (սա մեր շոկոլադային կրեմն է):
- Վանիլային և շոկոլադային շերտերը 2 մասի ենք կիսում:
- Մատուցարանի վրա ենք դնում շոկոլադային շերտը, պատում ենք վանիլային կրեմով, այնուհետև դնում ենք սպիտակ բիսկվիթը՝ պատում վանիլային կրեմով և վրան դնում ժելեն: Վերջինիս վրա ենք դնում սպիտակ բիսկվիթը, պատում վանիլային կրեմով և տորթը ծածկում շոկոլադային շերտով:
- Վերջում տորթն ամբողջությամբ շոկոլադային կրեմով ենք պատում: Ահա և վերջ:
Ի դեպ, այսպիսի տորթ պատրաստելուց հետո, կարող եք ձևավորել ջնարակով կամ շոկոլադե քերուկով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: